Tuesday, 14 05 2024
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը

«Նոր Հայաստանում Լևոն Յոլյանը առաջնորդվում է զոռբայական մոտեցմամբ. նման մոտեցումը հարիր չէ Սահմանադրական մարմնին»

ՀՀ հաշվեքննիչ պալատում էլ Սահմանադրական դատարանի օրինակով ամեն ինչ հարթ չէ։ Նախ որ այստեղ էլ օրենքի, մասնավորապես Սահմանադրության հետ կապված խնդիրներ կան, բացի դա էլ աշխատակազմում լուրջ խնդիրներ կան։

Հաշվեքննիչ պալատի Իրավաբանական վարչության պետ Արամ Մամիկոնյանը վերջին օրերին բարձրաձայնում է Հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանի կողմից իր նկատմամբ իրականացվող հետապնդումների մասին։ Մամիկոնյանը արդեն իսկ դիմել է պետական վերահսկողական ծառայություն, Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով և դատարան՝ քննության առարկա դարձնելով Լևոն Յոլյանի կողմից արդեն տևական ժամանակ իր նկատմամբ կամայական և առանց որևէ չափորոշիչների իրականացվող փաստացի կատարվող մեծածավալ աշխատանքի դիմաց դրամական պարգևատրումներ չտալու ոչ իրավաչափ գործողությունները:

«Հայցադիմումս ստանալուն պես, Լևոն Յոլյանի կողմից անհապաղ սկսվել է Հաշվեքննիչ պալատում կառուցվածքային փոփոխությունների իրականացման գործընթաց, ինչի նպատակը ոչ թե Սահմանադրությամբ և օրենքով Հաշվեքննիչ պալատին վերապահված լիազորությունների կամ գործառույթների իրականացման արդյունավետության բաձրացումն է, այլ՝ միայն Իրավաբանական վարչության պետի իմ զբաղեցրած հաստիքը կրճատելը, ինձ ապօրինաբար աշխատանքից ազատելը և այդպիսով իսկ լռեցնելը, ինչն անշուշտ իմ կողմից նույնպես կբողոքարկվի բոլոր ատյաններում»,-ֆեյսբուքյա իր էջում գրել է Մամիկոնյանը՝ ավելացնելով, որ շուրջ 20 տարվա, որից 11 տարին միայն Իրավաբանական վարչության պետի, աշխատանքային ստաժ ունեցող պետական ծառայողն այլևս պաշտպանված է Հայաստանի Հանրապետությունում իր հանդեպ կատարվող բոլոր տեսակի ոտնձգություններից և իրավազուրկ գործողություններից, անկախ այն բանից, թե դրանք ինչ չափի բարձրաստիճան պաշտոնատարի կողմից են կատարվում:

Արամ Մամիկոնյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ չգիտի, թե ինչով է պայմանավորված Յոլյանի կողմից իր նկատմամբ ընդգծված բացասական վերաբերմունքը, բայց ինքը երբեք նրա կողմից չի ստացել ոչ մի նկատողություն, չի ունեցել ոչ մի թերացում, որով պայմանավորված կարող էր լինել Յոլյանի վերաբերմունքը.«Ես ունեմ անթերի կենսագրություն, 20 տարվա աշխատանքային ստաժ, որից 11 տարին իրավաբանական վարչության պետ են։

Ես եմ իսկզբանե հիմք դրել վերահսկիչ պալատի իրավաբանական վարչությանը և երբեք ոչ մի խնդիր չի եղել, բայց հենց նշանակվեց Յոլյանը իմ անձի հետ կապված ակնհայտ կանխակալ մոտեցում է ցուցաբերում։ Ում ուզում պարգևատրում է, բայց ինձ երբեք չի պարգևատրում։ Իմ վարչության բոլոր աշխատողներին պարգևատրում է, բացի ինձանից, այն դեպքում, երբ ես եմ այդ բոլոր աշխատանքների համակարգողը»,-ասաց Մամիկոնյանը՝ հավելելով, որ այն պահից, երբ ինքը որոշում կայացրեց բարձրաձայնել իր նկատմամբ ցուցաբերվող կանխակալ մոտեցման մասին, Յոլյանը հայտարարել է, որ պատրաստվում է կրճատել իրավաբանական վարչության պետի հաստիքը.«Սա ակնհայտ հաշվեհարդար է։ Փաստորեն հաշվեքննիչ պալատում ոչ թե առաջնայինը այն է, որ պալատը սահմանադրությամբ, նոր օրենքով շարժվի, ունենա իրավաբանական վարչություն, Յոլյանը անձնական շահերից ելնելով, ինձ լռեցնելու համար, որոշել է կրճատել իմ հաստիքը։ Սա ինչ մոտեցում է։ Իմ խորին համոզմամբ սա անթույլատրելի է և հարիր չէ Սահմանադրական մարմնին։ Սահմանադրական մարմինը պետականամետ մոտեցում պետք է ցույց տա, այլ ոչ թե շարժվի անձնական վրեժխնդրությամբ»,-նկատեց Մամիկոնյանը՝ հավելելով, որ պետական բյուջեի գումարները Յոլյանի անձնական միջոցները չեն, որ ում ուզենա պարգևատրի, ում չուզենա՝ չտա։ «Պարգևատրման համար կան կոնկրետ չափորոշիչներ, որոնք այդ դեպքում ոչ մի պարագայում չեն պահպանվում։ Մինչդեռ պալատի նախագահը հենց այդ չափորոշիչներից ելնելով պետք է աշխատակիցներին պարգևատրի պետության միջոցներով։ Հիմա էլ սպառնում է, թե հաստիքդ կկրճատեմ։ Ես կարծում եմ, որ նոր Հայաստանում զոռբայական մոտեցումները տեղ չունեն, նման մոտեցումը հարիր չէ սահմանադրական մարմնին»,-ընդգծեց Մամիկոնյանը՝ հավելելով, որ սպասում է պատկան բոլոր մարմինների պատասխաններին, որոնց գրություններ է ուղարկել, որից հետո էլ կհասկանա իր հետագա գործողությունները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում