Մեր հարաբերությունները զուտ աշխատանքային են՝ քաղաքապետ-մարզպետ, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ խոսելով իր ու Մասիսի քաղաքապետի հարաբերությունների մասին։
«Բոլորի հետ էլ ստացվում է աշխատանքային հարաբերություններ, եթե պատրաստ են աշխատելու», – ասաց նա։
Հարցին՝ իր պաշտոնակության մասին լուրերը ճի՞շտ են, Գարիկ Սարգսյանն արձագանքեց. «Այդ հարցին կարող է պատասխանել միայն վարչապետը»։