Մադրիդում դատարանը Քրիստինա Օրդովաս Գոմես-Հորդանին, կոմսուհի Ռուիս դե Կաստիլիային երկու տարվա ազատազրկման է դատապարտել ֆլամանդացի նկարիչ Անտոնիս Վան Դեյքի գեղանկարը յուրացնելու համար, հաղորդում է EFE գործակալությունը:
Ինչպես նշվում է, իսպանացի կոմսուհին նաև ստիպված կլինի 165 հազար եվրո վճարել կտավի սեփականատերերին: Նրանք այն ձեռք են բերել աճուրդում, 2009թ.-ին:
Նշվում է, որ 2014 թ.-ին նկարը բերվել է կոմսուհու տուն փորձաքննության, ինչպես նաև հնարավոր գնման նպատակով:
Ենթադրվում է, որ կոմսուհին պայմանավորվել է նկարը գնել 165 հազար եվրոյով, սակայն կտավը վերցրել է և ոչինչ չի վճարել:
Ավելի ուշ, կտավը հայտնաբերվել է Ցյուրիխում, կոմսուհուն պատկանող պահեստներից մեկում: