Իտալիայի մաֆիայի ղեկավարներից մեկը՝ Ռոկո Մորաբիտոն, ով համարվում էր երկրի ամենաորոնվող հանցագործներից մեկը, Ուրուգվայում բանտից փախել է՝ հաղորդում է TASS- ը:
Ուրուգվայի ոստիկանության տվյալներով՝ Մորաբիտոն և երեք այլ հանցագործներ տանիքից են փախել: Նրանք մտել են հարևան շենքի բնակարաններից մեկը, տանտիրուհուց գողացել գումար, բայց չեն վնասել նրան։
Ոստիկանությունը ներկայում որոնումներ է իրականցնում:
Ուրուգվայում 2017 թվականին կալանավորված Մորաբիտոն առաջիկա ամիսների ընթացքում պետք է արտահանձնվեր Իտալիային՝ թմրամիջոցների թրաֆիքինգի մեղադրանքով: