Sunday, 21 06 2026
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում
11:30
Վենսը մեկնել է Շվեյցարիա
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
11:10
Apple Music-ը հրապարակել է 2015թ․ ի վեր ամենաշատ լսված 20 արտիստների ցանկը

ՌԴ դեսպանի հանդիպումները՝ բուռն քննարկումների առարկա. կհնչի նրան persona non grata ճանաչելու պահանջ

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հանդիպումը նախկին նախագահ, սահմանադրական կարգը տապալելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի, ապա նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ հանդիպումը հասարակական-քաղաքական դաշտում շարունակում է բուռն քննարկումների առարկա լինել։ Ընդ որում՝ եթե խորհրդարանի ներսում գնահատականներն ավելի մեղմ էին, պահանջ եղավ դեսպանին ԱԳՆ հրավիրելու մասով միայն, ապա խորհրդարանից դուրս հնչում են ավելի ռադիկալ դիրքորոշումներ։

Արտախորհրդարանական ուժերից «Հանրապետություն» կուսակցությունը կասկածի տակ է դնում այդ հանդիպումների պաշտոնական բացատրությունն՝ առ այն, թե դրանք հասարակական-քաղաքական-բիզնես» շրջանակներում են եղել. «Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի նմանօրինակ գործելաոճը, «Հանրապետություն» կուսակցությունը սկսելու է Հայաստանում նրան persona non grata հայտարարելու շարժում՝ դիմելով քաղաքական գործունեության բոլոր թույլատրելի միջոցներին, այդ թվում՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելուն»,- ասվում է «Հանրապետություն» կուսակցության տարածած հաղորդագրության մեջ:

https://gdb.rferl.org/C1A23536-2482-4472-B918-0E758FBC3728_cx0_cy6_cw99_w1023_r1_s.jpg

«Ժառանգություն» կուսակցությունում ևս դրական կարծիք չկա այս հանդիպումների հետ կապված։ Կուսակցության նախագահ Անդրանիկ Գրիգորյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Կարծում եմ՝ Ռուսաստանի դեսպանի հանդիպումն իշխանության նախկին ներկայացուցիչների հետ չի բխում հայ-ռուսական հարաբերությունների հետագա ջերմացման և ամրապնդման ոգուց»։

Գրիգորյանը, միևնույն ժամանակ, չի կարծում, թե այժմ պետք է գույներն այդչափ խտացվեն, ու դեսպանը ճանաչվի persona non grata. «Թե՛ հայ-ռուսական հարաբերությունները և թե՛ արտաքին քաղաքական օրակարգի ցանկացած խնդիր պետք է բանակցային պրոցեսում լուծվի, ու այդպիսի ծայրահեղական, գունախտացման քայլերը չեն բխում երկկողմ հարաբերությունների հետագա ամրապնդումից»։

Ընդդիմադիր գործիչը անդրադարձավ լրատվամիջոցներում շրջանառվող այն տեղեկությանը, թե սա իշխանությունների կողմից աջակցություն է նախկին իշխանություններին և նշեց. «Անկեղծ, ես հանդիպմանը չեմ մասնակցել ու ինձ վրա այդ պատասխանատվությունը չեմ վերցնի՝ պնդելու կամ բացառելու նման մոտեցումը»։

Մեր զրուցակիցը նաև հավելեց. «Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանը պետք է զերծ մնար գոնե հրապարակային տիրույթում ներքաղաքական գործընթացներին միջամտելու գայթակղությունից»։

https://cdn2.img.armeniasputnik.am/images//1583/30/15833037.jpg

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անժելա Խաչատրյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց՝ Հայաստանի ներքին գործերին միջամտելու ցանկացած առերևույթ փորձ իրենց համար անընդունելի է։ «Բնականաբար, բոլոր կուսակցությունների դիրքորոշումները հարգում ենք, ինչ վերաբերում է հանդիպումներին, ապա Հայաստանում հավատարմագրված դիվանագետները իրենց գործունեության մեջ ազատ են։ Ո՛չ ՀՀ իշխանությունները, ո՛չ էլ այլ ուժեր չպետք է սահմանափակեն նրանց գործունեությունն ու ասեն, թե նրանք ում հետ հանդիպեն, ինչ գործունեությամբ զբաղվեն կամ չզբաղվեն։ Մեզ համար ընդունելի է, որ դիվանագետները գործեն ըստ իրենց կանոնակարգի և, ըստ այն կարգի, որով իրենք պետք է գործեն ցանկացած երկրում, այդ թվում՝ Հայաստանում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Խաչատրյանը հավելեց. «Բայց նաև մեզ համար առաջնային է, որպեսզի դիվանագիտական կառույցները՝ այս դեպքում դեսպանատները, չմիջամտեն ՀՀ ներքին գործերին, որպեսզի հարգվի մեր պետության ինքնիշխանությունն ու անկախությունը։ Մենք ելնում ենք այն դրույթից, որ առաջնայինը ՀՀ շահն ու ինքնիշխանությունն է, և եթե իրենց գործողությունները չեն վնասում ՀՀ ինքնիշխանությանը, ապա մնացածն իրենց մասնավոր գործողություններն են։ Հայաստանի ներքին գործերին չմիջամտելը մեզ համար շատ կարևոր է, և դա մեզ համար չէ կարևոր, նաև սահմանված է դեսպանատների գործունեության կարգում»։

Եթե այդ կարգը չի պահպանվում, ապա, ըստ մեր զրուցակցի, առաջնայինը ՀՀ իշխանությունները պետք է քայլ կատարեն, որովհետև Սահմանադրության երաշխավորը ՀՀ իշխանություններն են»։

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում