«Լյապիս Տրուբեցկոյ» խումբը դադարեցնում է իր գոյությունը: Համապատասխան հայտարարությունը արել է բելառուսական ռոք խմբի ղեկավար Սերգեյ Միխալոկն իր տեսաուղերձում, որը հրապարակվել է խմբի պաշտոնական կայքում, ինչպես նաև YouTubeում խմբի ալիքում ու Twitter-ում:
Համույթը դադարեցնում է իր գոյությունը 2014թ. սեպտեմբերի 1-ին:
«Լյապիս Տրուբեցկոյ» խումբը ստեղծվել էր 1990-ին ու իր առաջին համերգը տվել Մինսկում: Խմբի ղեկավարն ի սկզբանե եղել է Բելառուսի մշակույթի ինստիտուտի ուսանող Սերգեյ Միխալոկը։
Խումբն իր գոյության 25 տարիներին թողարկել է 14 ալբոմ:












































