Ամերիկացի գիտնականները գրաֆենի հիմքի վրա ստեղծել են գերզգայուն ֆոտոցուցիչներ: Այս մասին ասվում է Nature Nanotechnology ամսագրում հրապարակված հոդվածում:
Խոսքը գերբարակ ֆոտոցուցիչների մասին է, որի հիմքում ընկած են գրաֆենի, սիլիցիումի և այլ մետաղների շերտերը:
Նման ֆոտոցուցիչների առանձնահատկությունը կայանում է նրանում, որ դրանք ունեն ինֆրակարմիր ճառագայթումը ճանաչելու ունակություն, ինչպես նաև նախորդ նմուշներից մի քանի հազար անգամ ավելի բարձր զգայունություն:
Հետազոտողների կարծիքով՝ իրենց մշակումը կարելի է ներդնել բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ ստեղծել կոնտակտային լինզաներ, որոնք կկարողանան որսալ ինֆրակարմիր ճառագայթումը:












































