Անձանց ցուցակում, որոնց կարող են ուղղված լինել ԵՄ պատժամիջոցները, ներառվել են ռուսների ու ղրիմցիների մոտ 20 անուններ: Այս մասին հայտնել է Չեխիայի արտգործնախարար Լյուբոմիր Զաորալեկը՝ փոխանցում է Reuters-ը:
«Մենք ներառել ենք մոտավորապես 20 մարդու»,- Բրյուսել ժամանելուն պես, որտեղ պետք է որոշում ընդունվի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին, լրագրողներին հայտնել է Չեխիայի արտգործնախարարը:
Նա նաև ընդգծել է, որ ցուցակը կարող է ընդլայնվել այս շաբաթ ավելի ուշ՝ ԵՄ առաջնորդների հանդիպման ժամանակ (մարտի 20-21): «Սա նախնական տարբերակն է, և ես չեմ բացառում, որ ցուցակը կարող է ընդլայնվել»,-հավելել է նա:
Այլ տվյալներով՝ ցուցակում կա 24-26 անուն, սակայն այն կկրճատվի, քանի որ ԵՄ 28 անդամ երկրներից ոչ բոլորը կաջակցեն ներառված բոլոր անձանց դեմ պատժամիջոցներ ներմուծելուն:








































