Ինչպես արդեն տեղեկացրել ենք, անցած հանգստյան օրերին Դորտմունդի «Բորուսիա»-ն սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց Մյունխենգլադբախի «Բորուսիա»-ին:
Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքում տեղադրվել է հոդված, որտեղ անդրադարձ է արվում նաև Հայաստանի ագզային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին:
«Բացակայում էին յուրօրինակ գործողություններով առանձնացող ֆուտբոլիստներ՝ ի դեմս Գյունդողանի, Բլաշիկովսկիի, Մխիթարյանի և Ռոյսի: «Բորուսիա»-ին չէր բավականացնում ստեղծագործ խաղը, արագությունն ու անհատական բարձր կարգը:
«Զենիթ»-ի հետ պատասխան խաղում Մխիթարյանը պատրաստ կլինի: Ամենայն հավանականությամբ, խաղադաշտ դուրս կգա նաև Ռոյսը»:







































