ԱՄՆ Մոնտանա նահանգում արջը ներխուժել է բնակարան, փակվել սենյակներից մեկում և քուն մտել պահարանի վերևի դարակում:
Այս մասին հաղորդում է ВВС-ն: Տան սեփականատերերի խոսքերով, կենդանին ինչ-որ կերպ մտնել է բնակարան և կարողացել փակվել սենյակներից մեկում:
Այնուհետև արջը սկսել է ջարդուփշուր անել ամեն ինչ, փորձելով դուրս գալ, բայց հոգնել է և քնել պահարանում: Նշվում է, որ մինչ այդ գիշատիչը փորձել է ներխուժել առնվազն երկու հարևան տները: Դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները թակել են սենյակի պատուհանը, կենդանուն արթնացնելու նպատակով: Ի պատասխան, արջը միայն հորանջել է: Արդյունքում կենդանուն քնացրել են տրանկվիլիզատորով և տեղափոխել:












































