Այսօր Երևանի «Հրազդան» մարզադաշտում «Ուլիս»-ն ընդունեց հունգարական «Ֆերենցվարոշ»-ին և կրկին պարտություն կրեց ու դուրս մնաց Եվրոպայի լիգայի խաղարկությունից:
Ինչպես Հունգարիայում կայացած խաղում, այստեղ նույնպես մրցակցի առավելությունն ակնհայտ էր, սակայն Երևանում հյուրերն այնքան էլ չէին ձգտում արդյունքի հասնել, ինչը բնական էր. առաջին խաղում «Ֆերենցվարոշ»-ը 3 անպատասխան գնդակ էր ուղարկել «Ուլիս»-ի դարպասը:
Գրանցվեց 0:2 հաշիվ: 34-րդ րոպեին 11-մետրանոց հարվածը հստակ իրացրեց Աբդի Լիբանը, իսկ հանդիպման վերջին րոպեին աչքի ընկավ Լորան Օլահը:










































