Ռոյ և Բրենդա Պիկարդ տարեց զույգը եկել էր հանգստանալու Լանկաշիրի շրջանի իրենց տանը: Սակայն հանգիստը մղձավանջ դարձավ Ալֆրեդ Հիչքոքի հայտնի «Թռչունները» ֆիլմի ոգով: Մուտքի դռան անմիջապես վերևը մի զույգ արծաթագույն ճայ բույն էր հյուսել։ Պաշտպանելով ձագերին՝ թռչունները հարձակվում էին տուն մտել կամ դուրս գալ ցանկացողի վրա։
Ռոյը և Բրենդան վեց օր հուսահատ նստած էին տանը: Ինչպես գրում է Daily Mail-ը, 77-ամյա պարոն Պիկարդը գլխի լուրջ վնասվածք է ստացել`փորձելով տնից դուրս գալ։ Ագրեսիվ թռչունները հարձակվել ու կտցահարելով արյունլվա են արել այնպես, որ նույնիսկ անհրաժեշտ է եղել բժշկական միջամտություն ցուցաբերել։ Թոշակառուն ասում է, որ լավ է պրծել, քանի որ ամեն ինչ կարող էր ավելի վատ ավարտ ունենալ։

Գրեթե մեկշաբաթյա պաշարումից հետո բրիտանացիները ստիպված օգնություն խնդրեցին՝ կանչելով փրկարարներին և BBC-ի լրագրողներին: Վերջիններս առմուտքի ծածկ կառուցեցին, որը թոշակառուներին թաքցնում էր ագրեսիվ թռչուններից:











































