Saturday, 20 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

Սևանա լճում 74 ձկնաբուծական ֆերմայի կառուցումը բիզնես է՝ առանց մեկ լումա ներդնելու. բնապահպաններն անհանգստացած են

Սևանա լճից ջրբացթողումների և Սևանում ձկնաբուծության համալիր ծրագիրն իսկական աղետ է լճի համար և մի շարք վտանգներ է պարունակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ովքեր պատրաստվում են բաց նամակով դիմել Սերժ Սարգսյանին, որպեսզի միջամտի ծրագրի՝ այդ տեսքով ընդունման գործընթացին:

Առաջիկա օրերին ԱԺ-ում պետք է քննարկվի կառավարության կողմից ներկայացված այդ ծրագիրը, որով, հիշեցնենք, նախատեսվում է 5 տարի ժամկետով Սևանա լճից օրենքով սահմանված առավելագույն չափաքանակից ավելի՝ լրացուցիչ 70 միլիոն խմ ջուր բաց թողնել, ինչպես նաև Սևանա լճում կառուցել մասշտաբային՝ 74 ձկնաբուծարան:

«Սևանի մասին օրենքը սիստեմատիկաբար ոտնահարվում է: Փորձանքը փորձանքի հետևից կախվում է Սևանի գլխին: Սա առաջին ոտնձգությունը չէ: 2009-ին մի այդպիսի աղետալի դեպք եղավ: Հաջորդ աղետն այն էր, որ Սևան լցվող փոքր գետերի վրա ՀԷԿ-եր կառուցվեցին: Իսկ հիմա նոր ոտնձգություն է իրականացվում: 74 ֆերմաներում նախատեսվում է 50 հազար տոննա ձուկ աճեցնել, 50 հազար տոննա ֆորսֆորական-ազոտական հիմքերով կեր լցնել ջուրը, որը շատ վտանգավոր է լճի ճահճացման հետ կապված»,-ասաց «Սևանի մասին օրենքի» համահեղինակ, ՀՀ Ազգային ժողովի 1999-2003 թթ. 2-րդ գումարման սոցիալական, առողջապահության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Թադևոսյանը:

Նա այս ծրագիրը բիզնես պրոյեկտ անվանեց, քանի որ աճեցված ձկան պաշարների միայն 1.5 տոկոսն է բաց թողնվելու լիճ, իսկ մնացածը վաճառվելու է: «Եթե այդ ձուկը աճեցվեր և բաց թողնվի լիճ, կասեինք՝ գլուխը քարը, բայց սա բիզնես պրոյեկտ է: Պետք է այդ ձուկը աճեցվի, տանեն Փակ շուկա ու կիլոգրամը 6 հազար դրամով վաճառեն. այդ փայտյա ձուկը, որը ուտելու բան չի: Մարդիկ ասում են, որ այդ ձուկը գցում ես շան առաջ, չի ուտում: Սա բիզնես է. առանց մի լումա ներդնելու՝ ձուկ են աճեցնելու և բիզնես անեն»,- ավելացրեց նա:

Ջրային էկոհամակարգերի մասնագետ Սեյրան Մինասյանի համար էլ անընդունելի և չհիմնավորված են այս երկու ծրագրերին հավանություն տվողների մեկնաբանությունները: Ըստ նրա՝ այս ծրագրերը լուրջ վտանգ են պարունակում ազգային անվտանգության, էկոլոգիական, տեղեկատվական, գիտահետազոտական առումներով:

Բանախոսները չցանկացան ասել, թե ում են պատկանում Սևանա լճում կառուցվող ձկնաբուծական ֆերմաները՝ չհերքելով, սակայն, որ դրա հետևում որոշ պաշտոնյաներ են կանգնած: «Հայկական բերքի առաջմղման կենտրոն» ՓԲԸ-ն, որը և իրականացնելու է այս ծրագիրը, մասամբ պատկանելու է պետությանը և կառավարությանը, նշանակում է, որ դրա հետևում իրականում կան որոշ պաշտոնյաներ, բայց կոնկրետ անուններ չգիտենք»,-ասաց տիկին Զարաֆյանը:

Ասուլիսի վերջում մոտ 50 ՀԿ-ների անունից ծրագրերի հետ կապված մտահոգություններով նամակ ստորագրվեց, որն այսօր պետք է հանձնվի Սերժ Սարգսյանին և կառավարություն: «Մենք հավատում ենք հանրապետության նախագահին և հավատում ենք, որ նա չի թողնի, որ իրականացվի այս ապազգային ծրագիրը»,- հայտարարեցին նրանք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում