ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը չեղյալ չի հայտարարել Իրանին օդային հարվածներ հասցնելու իր հրահանգը, պարզապես այս փուլում կասեցրել է գործողությունը: Համապատասխան ուղերձը հրապարակվել է Ամերիկայի առաջնորդի Twitter-ի էջում:
«Ես երբեք չեմ հրաժարվել Իրանին հարվածելու հրահանգից, ինչպես ոմանք սխալմամբ գրել են: Պարզապես այս պահին դադարեցրել եմ իրագործումը»,- գրել է ամերիկացի նախագահը:
Ավելի վաղ The New York Times- ը հայտնել էր, որ Թրամփը ծրագրել է հարվածել Իրանին, սակայն վերջին պահին միտքը փոխել է։
Հարվածը Իրանի՝ ամերիկյան ԱԹՍ-ն ոչնչացնելու պատասխանն էր լինելու:








































