Թանկարժեք իրերի թվում, որոնք «Մեժիգորյե» նստավայրում պահում էր Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը, հնարավոր է եղել են Հովհաննես Այվազովսկու, Իվան Շիշկինի և Պաբլո Պիկասոյի կտավները:
Ինչպես հաղորդում է ուկրաինական TSN գործակալությունը, նման կարծիք են հայտնել փորձագետները՝ դիտելով տեսանյութը, որում երևում է, թե ինչպես են բեռնատարները նստավայրից դուրս հանում կտավներ, սրբապատկերներ և այլ թանկարժեք իրեր:
«Մեժիգորյե»-ում արդեն գտել են Վասիլի Պոլենովի «Քրիստոսը և մեղսաովրը» կտավը, որն արժե ավելի քան 6 միլիոն դոլար, ինչը հաստատում է Bonhams լոնդոնյան աճուրդի փաստաթուղթը:
Փորձագետները նշում են, որ ծովային տեսարաններից մեկը շատ նման եր Իվան Այվազովսկիի աշխատանքին:
Նշենք, որ Յանուկովիչի նստավայրում հայտնաբերված արվեստի գործերը, այդ թվում Պաբլո Պիկասոյի աշխատանքները փոխանցվել են Ուկրաինայի Գեղարվեստի ազգային թանգարանին:







































