Մեքսիկական «Սելայա» ակումբի ֆուտբոլիստները, որոնք հանդես են գալիս Մեքսիկայի առաջնության երկրորդ դիվիզիոնում, խաղադաշտ են դուրս եկել թղթե պարկերը գլխներին անցկացրած:
Պարկերի վրա ԱՄՆ դոլարի նշաններն էին: Այդպիսով՝ ֆուտբոլիստներն իրենց բողոքն են արտահայտել ակումբի ղեկավարության գործողությունների նկատմամբ, ովքեր 2 ամիս շարունակ չեն վճարել խաղացողների աշխատավարձերը:
Հավելենք, որ գումար խնայելու համար ակումբի ֆուտբոլիստներն արտագնա խաղերի մեկնում են հանդիպման օրը: Ակումբի ղեկավարները դժվարանում են վճարել նաև մարզաբազայի էլեկտրաէներգիայի, ջրի և ջեռուցման գումարները:








































