Ֆրանսիայի գործող չեմպիոն ՊՍԺ-ի առաջատար Զլատան Իբրահիմովիչը, «Սենտ Էտյեն»-ի դեմ խաղում դառնալով դուբլի հեղինակ, գերազանցել է 35 տարի շարունակ Կարլոս Բյանկիին պատկանող ռեկորդը:
Շվեդիայի հավաքականի հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում խփել է իր 39-րդ և 40-րդ գոլերը՝ ՊՍԺ-ի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցած խաղերում:
Արգենտինացի Կարլոս Բյանկին 1977/78թթ մրցաշրջանում իր ակտիվում գրանցել էր 39 գոլ:
«Ռեկորդները կարևոր են ձեզ, որ թե ինձ համար: Ես ընդամենը դուրս եմ գալիս խաղադաշտ ու կատարում աշխատանքս»,- հայտարարել է Իբրահիմովիչը:









































