Մեծ Բրիտանիայում շահել են 107.9 մլն ֆունտի չափով EuroMillions վիճակախաղի ջեքփոթը: Ինչպես հայտնում է Press Association-ը, շահումը պատկանում է մեկ մարդու, այլ ոչ թե մի քանիսին, այն չի կիսվի: Խաղը կայացել է մարտի 14-ին:
Տոմսի տիրոջը միլիոնատեր է դարձրել թվերի հետևյալ համադրությունը՝ 6, 24, 25, 27, ինչպես նաև 5 և 9 (այսպես կոչված «բախտավոր աստղեր»): Միլիոնատերը դեռևս չի ներկայացել:
Դեռևս հայտնի չէ, թե որ քաղաքում է գնվել տոմսը, ինչով է զբաղվում դրա տերը, և ինչ սեռի ներկայացուցիչ է:
Վիճակախաղի կազմակերպիչները նշել են, որ այժմ նորաթուխ հարուստը կմտնի ամենամեծ շահումն արձանագրած հաղթողների հնգյակ և կտեղավորվի չորրորդ հորիզոնականում:










































