ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ի իր էջում տեսագրություն է հրապարակել, որի համաձայն՝ նա ընդմիշտ ԱՄՆ-ի նախագահ կմնա։
Տեսագրությունում The Time պարբերականի շապիկն է, որը տեղեկացնում է հերթական նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին։ Իսկ երբ շապիկները փոփոխվում են, հայտնվում է 4EVA («ընդմիշտ») գրությունը։
— Donald J. Trump (@realDonaldTrump) June 21, 2019











































