Հունաստանում հայտնաբերվել են Էգի անտիկ քաղաքի ցարական գերեզմանատան 5 նոր դամբարաններ: Այս մասին հայտնել է պեղումներ իրականացնող հնագիտական թիմի ղեկավար Անգելիկա Կոտարիդին, ում խոսքով՝ վերջին տարիներին հայտնաբերված հուղարկավորությունների թիվը հասել է 20-ի: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ նշելով, որ Էգին Հին Մակեդոնիայի առաջին մայրաքաղաքն է:
Նրա կարծիքով՝ մարմարե դռներով ու ճակատային մասերով 5 նոր դամբարաններից 2-ում, ամենայն հավանականությամբ, հուղարկավորված են Ալեքսանդր I (մ.թ.ա. 496-454թթ.) և Պերդիկա II (մ.թ.ա. 454-413թթ.) մակեդոնացի ցարերը:
Հավանաբար հուղարկավորման վայրերից մեկը պատկանում է Ֆիլիպի III-ին (մ.թ.ա. 323-317թթ.), նրա կնոջն ու մորը:
Հայտնաբերված հուղարկավորված իրերը՝ սպասք, զենք, և տարբեր շրջանների հուղարկավորման կառույցները լույս են սփռում արքայատոհմերի պատմության, ինչպես նաև հուղարկավորման հնագույն ճարտարապետության էվոլյուցիայի պատմության վրա՝ ասել է հնագիտական թիմի առաջնորդը:








































