Այսօր` մարտի 17- շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում կկայանան չորրորդ տուրի պարտիաները։
ՖԻԴԵ-ի դասակարգման երկրորդ համար Լևոն Արոնյանը սպիտակներով կմրցակցի ռուսաստանցի Պյոտր Սվիդլերի հետ։
Հիշեցնենք, որ առաջին տուրում Արոնյանը սևերով պարտվել էր աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին, երկրորդում` հաղթել ադրբեջանցի Շաքրիյար Մամեդյարովին: Վեսելին Տոպալովի դեմ անցկացրած երրորդ պարտիայում Արոնյանը ոչ-ոքի է գրանցել:
Մրցաշարային աղյուսակը 2.5 միավորով գլխավորում է Անանդը։ Լևոն Արոնյանը վաստակել է 1.5 միավոր։







































