Ցանցում են հայտնվել վերականգնողական կլինիկայից դուրս եկած դերասան Քիթ Հարինգթոնի լուսանկարները, որը հայտնի է Ջոն Սնոուի դերով «Գահերի խաղը» սերիալում, հաղորդում է E! Online պորտալը:
Դերասանը հիվանդանոցը լքել է մոտ մեկ շաբաթ առաջ և վերադարձել իր սովորական կյանքին, Լոնդոն: Նշվում է, որ պապարացիները նրան նկատել են քաղաքում, ընդ որում, նա «ավելի առողջ տեսք է ունեցել, քան երբևէ»:
Պարբերականի աղբյուրի համաձայն, այժմ Հարինգթոնն իրեն շատ ավելի լավ է զգում: «Դա դրական փորձ էր՝ հեռանալ և վերալիցքավորվել՝ առանց սթրեսի և արտաքին ազդեցության»,- ասել է աղբյուրը և հավելել, որ կլինիկայում գտնվելու ընթացքում դերասանն իր մասին շատ նոր բաներ է բացահայտել: Պորտալի աղբյուրը նաև նշել է, որ դերասանի կինը՝ Ռոուզ Լեսլին մշտապես աջակցել է ամուսնուն:
Daily Mail-ի հաղորդմամբ, Հարինգթոնը մոտ մեկ ամիս է անցկացրել Կոնեկտիկուտում գտնվող Privé-Swiss կենտրոնում, որտեղ մեկ ամսվա համար վարձավճարը 120 հազար դոլար է կազմում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 32-ամյա դերասանը որոշել է բուժման կուրս անցնել սթրեսի, գերհոգնածության և ալկոհոլիզմի պատճառով:
Kit Harington is seen for first time since rehab stint in Connecticut https://t.co/JqHwGElxxS via @DailyMailCeleb
— Keka (@AhmedAhmedkeka) June 20, 2019








































