Այսօր՝ հունիսի 21-ին, հրավիրվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ: Այժմ քննարկվում է Բարձրագույն դատական խորհրդի անդամի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը ԲԴԽ անդամի թեկնածու է առաջադրել Վիգեն Քոչարյանին:
«Արդարադատությունը կամ որակով բաները էժան չեն լինում»,- ի պատասխան «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցի՝ ասաց Վիգեն Քոչարյանը:
Նրա կարծիքով՝ դատավորի անկախ կարգավիճակի ապահովումը բազմաթիվ գործոններից է կախված. «Պատշաճ վարձատրությունը նույնպես այդ գործոններից է»:
Մանրամասները՝ տեսանյութում: