Ուկրաինայում հայտարարվել է Ազգային գվարդիայում հավաքագրում՝ հայտնել է երկրի ՆԳՆ-ն:
«Ազգային գվարդիան հրավիրում է բոլորին, ում համար հայրենիքի պաշտպանությունը պատիվ է»,- ասվում է նոր ռազմական միավորման հաղորդագրությունում, որում նշված են ուկրաինական քաղաքներում հավաքագրման կետերի հեռախոսահամարները: Դրանք աշխատում են առանց հանգստյան օրերի՝ վաղ առավոտից մինչև ուշ երեկո: Այս մասին փոխանցում է ITAR-TASS-ը:
Ուկրաինայի խորհրդարանն Ազգային գվարդիայի ստեղծման մասին օրենք էր ընդունել մարտի 13-ին: Այն ստեղծվում է ՆԳՆ ներքին զորքերի հիման վրա: Նախագահի պաշտոնակատար Ալեքսանդր Տուրչինովի խոսքով՝ Ազգային գվարդիայի թվաքանակը պետք է կազմի 60 հազար և կարող է մեծացվել խորհրդարանի որոշմամբ:











































