Ղրիմի կարգավիճակի մասին հանրաքվեին մասնակցած ընտրողների մոտ 96 տոկոսը քվեարկել է Ռուսաստանի կազմում ինքնավարության ներառման օգտին՝ ընտրատեղամասերից ¾-ից ստացված տվյալներով հայտարարել է հանրաքվեի անցկացման հարցերով հանձնաժողովի ղեկավար Միխայիլ Մալիշևը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
Կիրակի Ղրիմում անցկացվել է ինքնավարության կարգավիճակի մասին հանրաքվե:
Մալիշևի խոսքով՝ մասնակցությունը հանրաքվեին կազմել է 81.37 տոկոս, Սևաստոպոլի տվյալները հաշված՝ 82.71 տոկոս:
Քաղաքական ճգնաժամն Ուկրաինայում սկիզբ էր առել 2013-ի նոյեմբերին, երբ նախարարների կաբինետը հայտարարեց երկրի եվրաինտեգրման դադարեցման մասին:











































