ՀՀ առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանին «Առաջին լրատվականը» հետևյալ հարցն ուղղեց՝ եթե իշխանությունները չգնացին երկխոսության այն ձևաչափին, որն առաջարկում է Կոնգրեսը, ո՞րն է զիջման այն վերջին սահմանը, որին կգնա Կոնգրեսը, և՝ հասարակության ու իշխանության միջև անջրպետ առաջացնելու ներուժը դեռ պահպանվու՞մ է:
Արման Մուսինյանը պատասխանեց. «Մենք հստակ հայտարարել ենք, որ մինչև ամռան վերջ երկխոսությունը պետք է տեղի ունենա և արձանագրի արդյունք, այն է՝ Հայաստանում պետք է տեղի ունենան արտահերթ ընտրություններ՝ ուղեկցված այդ գործընթացի ազատ, արդար և թափանցիկ լինելն ապահովող գործուն երաշխիքներով: Հակառակ պարագայում Կոնգրեսը կհամարի սպառված երկխոսության միջոցով ավելի սահուն ձևով քաղաքական ճգնաժամի հաղթահարումը և շեփոր կփչի՝ դիմելով քաղաքական շատ ավելի կոշտ միջոցների»: