Իրանի կողմից խոցված ամերիկյան անօդաչուի պատճառով ռազմական Էսկալացումը Պարսից ծոցի տարածաշրջանում ոչ ոքի օգուտ չի բերի, անհրաժեշտ Է հանդարտեցնել իրադրությունը եւ զսպվածություն ցուցաբերել: Այդ մասին հունիսի 21-ին լրագրողներին հայտարարել Է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ հանգստություն եւ զսպվածություն ցուցաբերել այս ժամանակաշրջանում: Կարծում եմ, որ Էսկալացիայով, հատկապես ռազմական, որեւԷ բան շահել չի լինի: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի իրադրությունը հանդարտվի»,-ասել Է նա՝ պատասխանելով խոցված ամերիկյան անօդաչուի հետ կապված իրադրությունը մեկնաբանելու խնդրանքին:
Մակրոնը նաեւ հայտարարել Է, որ Փարիզը կաշխատի Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու համար: «Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Իրանը մնա Գործողություններիխ համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում եւ չկատարի այնպիսի գործողություններ, որոնք հարցականի տակ կդնեին հավաքական անվտանգությունը»,-նշել Է Ֆրանսիայի նախագահը։









































