«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Ուեյն Ռունին չի թաքցրել իր հիասթափությունը Անգլիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում սեփական հարկի տակ «Լիվերպուլ»-ից կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:3):
«Սա մղձավանջ է: Իմ ֆուտբոլային վատագույն օրերից մեկը»,-ասել է Ռունին MUTV-ին տված հարցազրույցում:
Ռունին դաշտ էր դուրս եկել մեկնարկային րոպեներից և մասնակցել ամբողջ հանդիպմանը: Նշենք, որ այս պահին «Մանչեսթեր Յունայթեդ»-ն Անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը:










































