Այսօր՝ հունիսի 20-ին, շարունակվում է Ազգային ժողովի նիստը: Այժմ քննարկվում է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված՝ Հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը 1-ին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:
Ինչպես նշեց խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը՝ ինքը լուսավոր նախագիծ է ներկայացնում: «Ուսումնառության ընթացքում 3-րդ կարգի հաշմանդամություն ստացած ուսանողները ևս պետք է անվճար սովորեն»,- նշեց նա՝ կոչ անելով բուհերում անցկացնել աուդիտ:
Մանրամասները՝ տեսանյութում: