Լոնդոնի «Չելսի»-ի կիսապաշտպան Էդեն Ազարի կարծիքով` իր թիմն «Ասթոն Վիլա»-ի դեմ խաղում պարտություն է կրել կուտակված գերհոգնածության պատճառով: Բելգիացու կարծիքով` պետք է բարելավել նախապատրաստական աշխատանքներն առաջիկա խաղերի համար:
«Մենք գերհոգնածություն ենք զգում խաղերի մեծ քանակի պատճառով: Դա նորմալ է: Այժմ պետք է ջանք չխնայել մարզումների ժամանակ, ավելի լավ նախապատրաստվել առաջիկա խաղերին:
Մեզնից յուրաքանչյուրը պետք է փորձի բարելավել իր խաղային որակները»,- London Evening Standard-ը մեջբերում է Ազարի խոսքերը:









































