Իրաքում գրոհայինները սպանել և գլխատել են մի ապստամբի կնոջն ու երկու երեխային, որը դեմ է հանդես եկել «Ալ-Քաիդային»:
Ոստիկանության տվյալներով՝ գրոհայինները ավելի քան 10 մեքենայով մոտեցել են «Ալ-Քաիդայի» դեմ պայքարող խմբավորման առաջնորդներից մեկի՝ Աբու Սալիմի տանը:
Ինքը՝ Սալիմը, տանը չի եղել: Գրոհայինները սպանել և գլխատել են նրա կնոջն ու երկու երեխային, տան շուրջը պայթուցիկներ են տեղադրել, որի հետևանքով տուժել է ևս երկու երեխա՝ չորս և հինգ տարեկան:
Աբու Սալիմը հայտնի է որպես «Սահվա» շարժման տեղական առաջնորդ, որը յոթ տարի առաջ իրաքյան ծայրահեղականների հետ պայքարում կարևոր դեր է խաղացել, փոխանցում է bbc.co.uk-ն:









































