«Մանչեսթեր Սիթի»-ն կհրաժարվի թիմի հարձակվող Էդին Ջեկոյի ծատայություններից առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Goal. com-ի տեղեկությունների համաձայն` «քաղաքայիններ»-ի ղեկավարությունը պատրաստ է լուծարել 27-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրն այն պայմանով, որ հարձակվողը չի տեղափոխվի Անգլիայի Պրեմիեր Լիգայի որևէ ակումբ:
Նշենք, որ Ջեկոյի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալ»-ը, «Միլան»-ը և «Ինտեր»-ը: Հիշեցնենք, որ ընթացիկ մրցաշրջանում Ջեկոն իր ակտիվում 8 գոլ է գրանցել և արդյունավետ 5 փոխանցում կատարել:





































