Yahoo sports-ի հաղորդմամբ՝ «Նյու Յորք Կոսմոս»-ի գլխավոր մարզիչ Էրիկ Կանտոնան, ով երկար տարիներ կրել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի թևկապը, կրկին նկարահանվել է ֆիլմում:
Ֆրանսիացի ֆուտբոլիստը մինչ այս արդեն մի քանի ֆիլմերում է նկարահանվել: Մասնավորապես նա խաղացել է իր մասին պատմող՝ «Էրիկին փնտրելիս» ֆիլմում և «Ելիզավետա» պատմական դրամայում: Արդեն ավարտվել են նրա վերջին «Խաբեություն» ֆիլմի նկարահանումները, որում Կանտոնան ֆրանսիացի ոստիկանի դեր է խաղում: