Friday, 26 06 2026
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Հորմուզի նեղուցով նավերի ուղեկցումը դադարեցվել է
Խոշտանգումների դեպքերի բացառումը նաև հարգանքի արտահայտություն է մարդու արժանապատվության նկատմամբ. ՀՀ ՄԻՊ
10:30
Չարլզ III-ը չի բնակվի Բուքինգհեմյան պալատում
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 235-ի
ԱՄՆ-Իրան համաձայնությունը միջանկյալ է բոլոր առումներով. հանգուցալուծումը պարզ չէ և դեռ առջևում է
Քըլըչը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին

Սիրիական ճգնաժամի 3 տարին. Որոնք են սիրիահայերի ամենամեծ դժվարությունները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հալեպի Հայ ավետարանական համայնքի համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանը:

– Վերապատվելի, 3 տարի առաջ սկսվեց սիրիական ճգնաժամը: Ինչպե՞ս է այսօր սիրիահայ և հատկապես հալեպահայ համայնքը դիմակայում դժվարություններին: Ներքին, համայնքային կյանքը ինչպե՞ս է կազմակերպվում: Քաղաքական կուսակցությունների դերակատարությունն ինչպիսի՞ն է այս օրերին:

– Երբ Հալեպի շուրջ եղած արվարձաններում բախումներն ավելի են ուժեղանում և մոտենում են հայկական թաղամասերին, ավելի զուսպ և կազմակերպված աշխատանք ենք ծավալում: Սփյուռքահայ կուսակցություններն առհասարակ սիրիահայ գաղութում շատ կենսունակ գործունեություն են ծավալում: Վերջին շաբաթներին ՀՅԴ-ն ավելի ակտիվ մասնակցություն ունեցավ գաղութի կյանքին: Սա այն կուսակցությունն է, որ առնչվում է Հայ մարմնամարզական ընդհանուր միության հետ, և որի 85-ամյակին նվիրված տոնակատարություններ տեղի ունեցան: Պարգևատրվեցին 13 հոմենեթմենական երեցներ: Բացի այդ, Հայ մարմնամարզական ընդհանուր միությունը պարգևատրեց նաև հայ 3 համայնքապետերի՝ վերջին երեք տարիներին հաստատակամ, տոկուն ներկայության և ծավալած գործունեության համար:

Սրանից անկախ՝ գիտեք, կա Համազգայինը, որը բարձր մակարդակի կրթական և մշակութային գործունեություն է ծավալում և բավական ակտիվ դեր ունի համայնքի կյանքում: Անուղղակիորեն բոլորն էլ առնչվում են Դաշնակցության հետ, դրա համար էլ ՀՅԴ-ի ազդեցությունը, հատկապես վերջին շրջանում, առավել արմատավորված է:

Անշուշտ, սա չի նշանակում, որ Սոցիալ-դեմոկրատ հնչակյան և Ռամկավար կուսակցությունները ընդհանրապես գործ չեն անում, պարզապես հարաբերական կերպով պակաս ակտիվ են: Նրանք էլ ունեն սիրիահայության բարօրությանը միտված իրենց գործունեությունը:

Կցանկանայի առանձնացնել երկու այլ մարմինների գործունեությունը ևս՝ Հայկական բարեգործական ընդհանուր միության և Սիրիահայ օգնության խաչի: ՀԲԸՄ-ը Սիրիահայ միացյալ շտապօգնության մարմնի ծավալած գործունեությանը հավասարազոր գործունեություն է ծավալում: ՀԲԸՄ-ը մեր կատարած աշխատանքների չափ, եթե չասեմ՝ ավելի, աշխատանքներ է կատարում:

Շատ կարևոր ներդրում ունի նաև Սիրիահայ օգնության խաչը, որն օգնություն է ցուցաբերում անտուն տարեցներին և հայ որբերին: ՍՕԽ-ը, ընդհանուր առմամբ, սիրիահայ համայնքի բարօրության գործում շատ կարևոր և հիմնական դերակատարություն ունի:

– Վերապատվելի, արդյոք պատերազմական վիճակում նույնպե՞ս ներքին, ազգային խնդիրները ենթարկվում են կուսակցական շահերին:

– Ոչ, կարծում եմ՝ առաջնահերթությունը միշտ տրվում է ազգային և ոչ՝ կուսակցական շահերին: Բոլոր կողմերը համաձայն են, որ ազգային շահերը գերակա են և պետք է վեր դասվեն բոլոր անհատական, անջատողական կամ մասնակի կուսակցական շահերից:

– Պարոն Սելիմյան, պատերազմի այս ժամանակահատվածում ի՞նչ կապեր ունեն սիրիահայ համայնքի պատասխանատուները երկրի իշխանությունների հետ:

– Մենք, որպես գաղութի ղեկավարներ, երկու գլխավոր պատճառներով միշտ լավ և դրական հարաբերությունների մեջ ենք սիրիական իշխանությունների հետ: Առաջինը՝ մենք, որպես Սիրիայի քաղաքացիներ, այս երկրում ապրելով՝ իշխանությունների հետ պետք է ունենանք դիվանագիտական հարաբերությունների և երկխոսության կենսունակ բարձր որակ: Այդ է պատճառը, որ սիրիական պետության հետ մենք ունենք բավականին դրական և համագործակցության վրա հիմնված հարաբերություններ:

Երկրորդ՝ մենք չենք կարող մեր ապրած երկրում վատ քաղաքացի լինել: Մենք չենք կարող իմանալ՝ ընդդիմադիր կողմը որն է, ինչ է ընդդիմությունը, և ինչի համար է այն կամ թե ուր է տանում ընդդիմության ապագա ծրագիրը: Այնպես որ՝ հայկական համայնքի մոտ արմատավորված է ներկա իշխանությունների հետ համագործակցելու և որևէ անստույգ և անապահով ընդդիմության ձեռք չմեկնելու սկզբունքը:

– Վերապատվելի, խնդրում եմ թվեք այն խնդիրները, որոնք այսօր ծառացած են սիրիահայ համայնքի առջև:

– Մի քանի ցցուն խնդիրներ ունենք: Դրանցից մեկն արտագաղթն է: Կան շատ ընտանիքներ, որոնք փորձում են լքել Հալեպը: Դրա համար է, որ մենք աշխատում ենք ժողովրդին օգտակար լինել թե նյութապես և թե բարոյապես: Ամենայն հավանականությամբ, Հալեպի օդանավակայանի փակ լինելու պատճառով է, որ սիրիահայ ընտանիքները չեն լքում քաղաքը: Միաժամանակ շատ են Հայաստանում, Լիբանանում և այլ վայրերում ապրող սիրիահայերը, ովքեր սպասում են ապահովության՝ Հալեպ վերադառնալու համար:

Այսօր մեր մյուս դժվարությունը տնտեսականն է: Եթե Սիրիայի տնտեսությունը չբարելավվի, և մեր ժողովուրդն իր կյանքն ապահովելու նվազագույն միջոցներ չունենա, սա կարող է բերել ընտանիքներում անբարոյականության, և պարսավելի արարքներ կարող ենք տեսնել ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց շրջանում: Սովն ու աղքատությունը կարող են ծնել շատ վատահամբավ կենցաղ:

Այսօր ունենք նաև անվտանգ տեղաշարժի խնդիր: Մենք՝ սիրիահայերս, տեղաշարժվում ենք մեկուկես կմ շրջագծով: Մեր դպրոցները, եկեղեցիները, կազմակերպություններն ու կուսակցությունները սահմանափակվում են հենց այսպիսի տարածքում: Մեկուկես կմ շրջագծով տարածքի մեջ ստիպված ենք հավաքել 25-30 հազար հայերի: Դա շատ դժվար է՝ մանավանդ, որ այս տարածքը ևս անվտանգ չէ: Սիրիայում ապահով տեղ չի մնացել: Բայց մենք տոկուն ենք, մեր դիմադրողականությունը բարձր է, և պետք է դիմանանք՝ մինչև այս ճգնաժամից կարողանանք դուրս գալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում