Sunday, 14 06 2026
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios
ԱԺ անցել են ոչ թե 3, այլ 4 պրոռուսական ուժեր. ՔՊ-ն ծպտյալ պրոռուսական ուժ է
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզի Մերձավան գյուղում
Քաղաքականությունը օրենքի կիրառման վրա ազդեցություն ունի. Ծառուկյանի նկատմամբ փնթի գործընթաց է
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
Հենց ռուսամետ ընդդիմությունը կտուժի, եթե նոր ընտրություններ նշանակվեն
09:45
210 միլիոն ֆունտ արժողությամբ առանձնատունը դատարկ է. ինչո՞ւ
09:30
Սագրադա Ֆամիլիան վերջապես ստացավ իր ամենաբարձր աշտարակը
09:15
NASA-ի տիեզերագնացը արտակարգ իրավիճակում նկարահանել է բևեռափայլ

Եթե մեկն էլ փորձի իր բախտը, էս անգամ գանգը կցրեմ. Պարույր Հայրիկյան

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի կազմակերպման համար մեղադրվող Վարդան Սեդրակյանին Ալիկ Աբրահամյանի ու նրա որդու՝ նախընտրական շրջանում նրա լիազոր ներկայացուցիչ Էդուարդ Աբրահամյանի առնչության մասին փաստող ձայնագրությունը, որ ներկայացրել էր «Առաջին լրատվական»-ը, թվում է՝ հիմք է տալիս ենթադրելու, որ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի մահափորձի կազմակերպման մեջ Սեդրակյանին մեղադրելն ընդամենը չլուծված ֆինանսական հարցերի համար հաշվեհարդար է: Ինքը՝ ԱԻՄ առաջնորդը, սակայն, այդ կարծիքին չէ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նա նորից նշեց, որ իր նպատակը Սեդրակյանին անազատության մեջ տեսնելը չէ, սակայն ձայնագրությունը նրա անմեղության մասին չի խոսում: «Դրանից ակնհայտ է դառնում հակառակը. ասում են՝ փողը տվել ենք, որ Հայրիկյանին խփես, չե՞ս խփել՝ դե, հետ տուր: Դա է ինձ համար ակնհայտ: Ասում է՝ ֆինանսավորել ենք Հայրիկյանին խփելու համար»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ ֆինանսավորել են նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի քարոզարշավը, Հայրիկյանը նշեց. «Էդ հեքիաթներին դուք հավատո՞ւմ եք: Մեկուկես միլիոն դոլար են տալիս, որ ինքը հինգ հազար դոլարի ծա՞խս անի: Եթե անմեղ զոհ է, ուրեմն ինքը պիտի արդարանա ու ազատվի, նույնիսկ մեղավոր վիճակում, ես ասել եմ՝ թող ազատվի:Էդ տեսակ ողորմելիներով լիքն է Հայաստանը, ինձ համար ի՞նչ նշանակություն ունի՝ մի հոգի ավելի նստած կլինի՞, թե՞ չէ»,- ասաց նա՝ հավելելով, որ գումարի դիմաց չարագործություն անելու պատրաստ լիքը մարդ կա Հայաստանում, թող մեկն էլ ավելի լինի:

Ինքը՝ ԱԻՄ առաջնորդը, ասել ու ասում է՝ Սեդրակյանի նստելն իրեն պետք չի, ինքը չի նրան նստեցրել: Հայրիկյանը նշեց, որ իր համար սկզբունքային ու կարևոր է պարզել՝ աղբյուրը ո՞րն է. եթե աղբյուրը Ռուսաստանից եկած փողն է, իսկ Ռուսաստանում բոլոր փողերն, ըստ ԱԻՄ առաջնորդի, գոյանում են ԿԳԲ-ի նախկին գործակալական ցանցի, ՀԴԲ-ի, Պուտինի հովանավորությամբ, այլ փող Ռուսաստանում չի գոյանում, ուրեմն ռուսական իմպերիալիզմն էր իրեն սպանել փորձողը, իսկ թե՝ Սեդրակյանի միջոցով, ինչ-որ Աբրահամյանի միջոցով՝ մեծ հաշվով Հայրիկյանի համար տարբերություն չկա:

Սեդրակյանից բացի՝ իրեն վնասել փորձող այլ անձինք չէի՞ն կարող լինել, այլ վարկածներ արդյոք չի՞ տեսնում՝ հարցին Հայրիկյանը պատասխանեց. «Այլ վարկա՞ծ՝ ինչո՞ւ չկա: Ես պանիկյոր չեմ, բայց հիմա էլի ինչ-որ բան կա, որ մարդիկ ուղղակի ասում են՝ քեզ թունավորել են, բայց ես դրա մասին չեմ ուզում խոսել, այնպես որ՝ ոչ մի վարկած չեմ բացառում:

Ռուսներն ուղղակի ուզում էին շատ փնթի ձևով անել, որ ասեն, թե դուք՝ հայերդ, փնթի ժողովուրդ եք, այ, էսպես փնթի ձևով կարող եք ձեր առաջնորդին խփել, թե չէ՝ ի՞նչ դժվար էր հինգ հատ «սնայպեր» դնել կամ էն դեղը՝ պոլոնիում գցել: Երբ Անգլիայի դեսպանն ասաց՝ բայց եթեԿԳԲ-ն ուզենար սպանել, կսպաներ, ասացի՝ մի անհանգստացեք, դեռ կսպանի, ինչո՞ւ եք անհանգստանում, դեռ կհասցնի»:

Հետաքրքրվեցինք՝ արդյոք հիմա Հայրիկյանն իր անվտանգությունը երաշխավորված համարո՞ւմ է, ինչինի պատասխան՝ նա նշեց. «Սեդրակյանը ռուսական իմպերիալիզմի առաջնո՞րդն է, ինքը հերթական միջնորդներից մեկն էր, կարող է՝ վաղը ձեր հարևանին ոչ թե մեկուկես միլիոն տան, այլ ընդամենը տասնհինգ հազար, նա էլ իր բախտը փորձի, չնայած էս անգամ ես սկզբիցգանգը կցրեմ, էդպես չեմ թողնի»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում