Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Կանխվել է պղնձե հաղորդալարերի գողության դեպք․ ձերբակալվել է 40-ամյա տղամարդ
10:30
Կատարի ԱԳ նախարարը Թրամփի բանագնացների հետ քննարկել է ԱՄՆ-Իրան բանակցությունների ընթացքը
Այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք կարևոր ծրագրեր
10:10
Աֆղանստանը հայտնել է Պակիստանի դեմ օդային հարձակման մասին
Երկաթուղու կոնցեսիայի խզումը հրամայական է. դա ավելի հեշտ է, քան ՀԷՑ-ի խնդիրը
09:50
Սի Ծինփինը կոչ է արել թիմակիցներին պայքարել Կոմունիստական կուսակցության առաջընթացը խոչընդոտող երևույթների դեմ
09:40
ԱՄՆ-ն երկրաշարժից հետո ավելի քան 900 զինվոր է ուղարկել Վենեսուելա
Փաշինյանի դիրքորոշումը Իսրայելի որոշման հարցում ճիշտ է. Ցեղասպանությունը փաստ է՝ անկախ ճանաչումից
Տեղումներ չեն սպասվում
09:10
Շվեդիան Ուկրաինային նոր կործանիչներ կտրամադրի
Ճգնաժամից՝ մերձեցում․ Ռուսաստանն ու Ադրբեջանը լուծում են վիճահարույց խնդիրները
08:50
Թրամփը կրիպտո նախագծերից ավելի քան 1,4 միլիարդ դոլարի եկամուտ է հայտարարագրել
Լարսը բաց է
08:30
Նավթի գներ – 30/06/26
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08:10
Մունդիալ-2026. Մեքսիկան վստահ հաղթանակ տարավ Էկվադորի նկատմամբ
Հայաստանում «երկիշխանությո՞ւն» է ծրագրվում
07:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Շվեդիային ու նվաճեց հաջորդ փուլի ուղեգիր
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
07:30
Մունդիալ-2026. Նորվեգիան գերազանցեց Կոտ դ’Իվուարին
Բացահայտվել է կեղծ ալկոհոլային խմիչք ու ավելի քան 12 հազար տուփ առանց դրոշմանիշ ծխախոտ
Կասեցվել է Երևանում գործող հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը
Նոր Կյանք բնակավայրի տներից մեկի տանիքում hրդեհ է բռնկվել
Մեծավանում կասեցվել է պանրի արտադրամասի գործունեությունը
Երևանում ուժեղացվում է շինարարական փոշու վերահսկողությունը
Համբարձում Մաթևոսյանը Սեուլում ներկայացրել է Հայաստանի տեսլականը՝ որպես COP17-ը հյուրընկալող երկիր
00:02
Իրանը պատրաստ է պատերազմի․ Ղալիբաֆ

Հանդիպում Վաշինգտոնում. հայ ժողովրդի որոշումը

Վաշինգտոնում սպասվող Մնացականյան-Մամեդյարով հանդիպումը Հայաստանում աշխուժացրեց արցախյան գործընթացի վերաբերյալ դիտարկումները, որոնք հատկապես թավշյա հեղափոխությունից հետո առանց այդ էլ պասիվ վիճակում կարծես թե չեն եղել: Գրեթե կասկած չկա, որ Վաշինգտոնի հանդիպումը չի լինի ճակատագրական կամ բեկումնային, և այդպիսի հանդիպում տեսանելի ապագայում հազիվ թե հնարավոր է նշմարել, եթե Հայաստանը կամ Ադրբեջանը թույլ չտան բավականին կոպիտ դիվանագիտական կամ ռազմա-քաղաքական վրիպում: Ըստ այդմ, մենք կարող ենք խոսել տակտիկական դիրքային պայքարի հետ, որ կողմերը վարում են իրենց ռազմավարության շրջանակում: Այստեղ է ահա, որ հայկական կողմում հարցերն այդ տեսանկյունից, կարծես թե, ավելի շատ են, քան Ադրբեջանում: Որովհետև Ադրբեջանի ռազմավարությունն այդ իմաստով շատ պարզ է, և Բաքուն դրա մասին հայտարարել է բաց, ու հայտարարում է պարբերաբար՝ առանց նախապայմանի տարածքների պահանջ և պատերազմի սպառնալիք, որևէ կերպ չքննարկելով Արցախի կարգավիճակ: Ֆորմալ, տեսանելի առումով հայտարարվածը դա է:

Իրականում վիճակը գուցե այլ է, բոլորովին տարբեր, և Բաքուն իրականում գուցե ամենևին նույնքան կարծր չէ իր պահվածքում կամ հարցադրումներում, բայց դա արդեն այլ խոսակցության առարկա է: Ո՞րն է հայկական կողմի ռազմավարական նշաձողը, սա հարց է, որը մի կողմից, կարծես թե, բարձրաձայնված է արդեն մոտ երկու կամ ավելի տասնամյակ, մյուս կողմից, սակայն, այդ նշաձողի ժամանակավրեպ լինելն ու վտանգավորությունը ակնառու դարձավ Ապրիլյան պատերազմում: Խոսքը Արցախի անկախ կարգավիճակի մասին է, որի դիմաց հայկական կողմը դիտարկում է տարածքների հանձնման հնարավորություն: Համենայնդեպս, ֆորմալ մակարդակում այդպես է: Իրական ռեժիմում պատկերը կարող է այլ լինել, սակայն ֆորմալ ռազմավարական նշաձողերը ոչ ֆորմալ մակարդակի համար վճռում են շատ բան՝ ոչ ամեն ինչ, սակայն շատ բան: Իսկ խնդիրն այն է, որ Արցախի աներկբա անկախությունը կամ ինքնորոշումը՝ հետագայում Հայաստանին միանալու հեռանկարով, անկասկած, ճիշտ նշաձող է, սակայն այն քիչ է, որպես հայկական պետականության անվտանգության նշաձող: Որովհետև, անգամ փաստաթղթավորված այդ կարգավիճակի դեպքում, հայկական կողմն այն փաստորեն ձեռք է բերում ռազմավարական դիրքային զիջման գնով: Իսկ որևէ մեկը կարո՞ղ է երաշխավորել հաջորդ պատերազմի բացակայություն, այն էլ ժամանակակից փոփոխական աշխարհում, և այն էլ Կովկասում, որտեղ երբեք ոչինչ երաշխավորված չի եղել ավելի, քան պարբերական կոնֆլիկտներն ու ռազմական բախումները:

Ըստ այդմ՝ ակնառու է դառնում մեր ֆորմալ ռազմավարական նշաձողի և հայկական պետականության իրական վտանգների, ռիսկերի և մարտահրավերների անհամաչափությունը: Երբ ամիսներ առաջ իր հարցազրույցներից մեկում վարչապետ Փաշինյանը բարձրաձայնում էր այն խնդիրը, որ ինքը չունի Արցախի հարցում ժողովրդի ձևակերպված պատվեր, գործնականում խնդիրը հենց ռազմավարական համարժեք նշաձողի ձևակերպվածություն չունենալն է: Տեղեկատվա-քարոզչական մանիպուլյացիաների շրջանակում Փաշինյանի հայտարարությունը նենգափոխվեց, թե նա չունի ռազմավարություն և պատասխանատվությունը դնում է ժողովրդի վրա: Եթե խնդիրը հարցը նենգափոխելն է, իսկ նախկին իշխող համակարգին հարող խմբերի գերակշռող մեծամասնության համար խնդիրը հենց դա է, ապա, անշուշտ, Փաշինյանի հայտարարության լավագույն արձագանքը կարող է լինել այդպիսին: Եթե խնդիրը հայկական պետականության անվտանգությունն ու ամբողջականությունն է և դրա հետ կապված հարցերի արդյունավետ արտաքին քաղաքական, ռազմա-քաղաքական սպասարկումը, ապա դիսկուրսը պետք է լինի բոլորովին այլ բովանդակության և խորության մեջ:

Փաշինյանն արձանագրում է, որ Արցախի հարցում խիստ անբավարար է իշխանության կամ վարչապետի ռազմավարություն ունենալը: Որովհետև հարցը չափազանց լուրջ և կենսական, առանցքային է, միայն իշխանության ռազմավարության շրջանակում թողնելու համար, երբ այդ ռազմավարության հետ կարող են անհամաձայն լինել ամենատարբեր շերտեր ու խմբեր՝ ելնելով թեկուզ քաղաքական կոնյունկտուրայից, այդ թվում՝ անմաքուր: Ինչ արած, լինում է նաև այդպիսի կոնյունկտուրա: Հետևաբար, հենց այդօրինակ մանիպուլյատիվ ազդեցություններից և հետևանքներից զերծ պահելու համար պետք է ժողովրդի, այլ կերպ ասած՝ համազգային ռազմավարություն, որին պետք է համապատասխանեցվի ցանկացած իշխանական և քաղաքական ռազմավարություն, որը կարող է լինել ժողովրդական, համազգային ռազմավարությունից բարձր, բայց ցածր՝ երբեք: Դա է, որ չկա, որովհետև Նիկոլ Փաշինյանին, կամ թեկուզ նախկինում էլ նակին իշխանությանը, գրեթե բոլորը կարող են մեղադրել «հող հանձնելու» համար, բայց ոչ բոլորը կարող են համարձակ ստանձնել պատասխանատվություն, այդ թվում նաև առավել ևս ներկայումս հայրենասիրական մանիպուլյացիաներով զբաղվող նախկին համակարգը, որ չի կարելի հանձնել ոչ մի տարածք: Մինչդեռ, այդ հարցերը հասարակական-քաղաքական տիրույթում ձևակերպված են տեսակարար փոքր կշռով, ավելի շատ գտնվելով զգայական ձևակերպումների մակարդակում: Մեզ անհրաժեշտ է համազգային մասշտաբով հասնել զգայական մակարդակից հասարակական-քաղաքական ռազմավարական տրանսֆորմացման: Այդ դեպքում շատ ավելի հեշտ կլինի դիտարկել քաղաքական գործընթացի առանձին հանգրվանները՝ անկախ աշխարհագրությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում