Malaysia Airlines ընկերության Boeing ինքնաթիռի ավիացիոն կապի հաշվետվության հասցեական համակարգը անջատված է եղել մինչ այն, երբ օդային շարժման վերահսկողության կենտրոնը կորցրել է դրա հետ կապը: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Մալայզիայի տրանսպորտի նախարարությանը:
Ոստիկանությունում հայտնել են, որ դեռևս սպասում են ուղևորատար ինքնաթիռի վերաբերյալ մի շարք պետությունների տվյալներին: Նշվում է, որ այդ տեղեկությունները կարևոր են գերատեսչության համար՝ հնարավոր դիվերսիաների և ինքնաթիռի առևանգման հետաքննության շրջանակներում:









































