Գերմանիան վերջին անգամ է Ռուսաստանին կոչ արել փոխել Ուկրաինայի հարցում դիրքորոշումը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարարը:
«Եթե Ռուսաստանը վերջին պահին չփոխի Ուկրաինայի հարցում իր դիրքորոշումը, մարտի 17-ին կհետևի ԵՄ-ի համապատասխան արձագանքը»,- նշել է Շտայնմայերը:
Նա խիստ տոնով Մոսկվային կոչ է արել փոխել ղրիմյան հակամարտության հարցում դիրքորոշումը:
«Մենք առճակատում չենք փնտրել: Բայց եթե Ռուսաստանը վերջին պահին չգնա զիջումների, երկուշաբթի օրը ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը մենք համարժեք պատասխան կտանք»,- Welt am Sonntag թերթին տված հարցազրույցում ասել է գերմանացի նախարարը:
Նրա խոսքով՝ ղրիմյան ճգնաժամի շուրջ ստեղծված իրավիճակը «պայթյունավտանգ է»:
«Մինչև հիմա ՌԴ-ն չի ընդունում կարգավորման բոլոր տարբերակները, հրաժարվում է իրավիճակը մեղմացման ցանկացած քայլից և, ըստ ամենայնի, միտումնավոր է կատարում գործողություններ, որոնց հետ մենք չենք կարող հաշտվել»,- Շտայնմայերի խոսքը մեջբերում է Reuters-ը:







































