Sunday, 28 06 2026
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
08:20
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը փոքր երկրների ԵԱ-ի կիսաեզրափակչում է
07:50
Մունդիալ-2026. Գերմանիան ու ԱՄՆ-ն պարտվեցին երրորդ տուրում
23:36
40 տարի անց Շիլթոնը ներել է Մարադոնային «Աստծո ձեռքի» գոլի համար
23:31
«Արարատ-Արմենիա»-ն ու «Նոա»-ն նոր համալրումներ ունեն
15:50
ՖԻՖԱ-ն թույլատրել է ՌԴ մինչև 15 տարեկանների հավաքականի մասնակցությունն աշխարհի առաջնությանը
07:30
Մունդիալ-2026. Խմբային փուլի վերջին տուրում հաղթեցին Մեքսիկան, Բրազիլիան, Շվեյցարիան,
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Հայաստանի բասկետբոլի կանանց թիմը անհաջող մեկնարկեց փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
10:30
Մունդիալ-2026. Անգլիան ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Գանայի հետ, Խորվաթիան ու Կոլումբիան հաղթեցին
08:10
Շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության ավարտին մնացել է երեք խաղափուլ․ հայ պատվիրակների արդյունքները
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
14:50
Մունդիալ-2026. Եգիպտոսը հաղթեց Նոր Զելանդիային, Ուրուգվայ-Կաբո Վերդե հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
11:30
Իրանի հավաքականը շնորհակալական նամակ է թողել Լոս Անջելեսին
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով

Ճանապարհ եվրոպական ասպարեզում․ Ինչ են իրենցից ներկայացնում մեր մրցակիցները․․․

Երեկ ՈւԵՖԱ-ի շտաբ բնակարանում տեղի ունեցած վիճակահանության արդյունքով հայտնի դարձան հայկական չորս ակումբների՝ «Արարատ-Արմենիայի», «Փյունիկի», «Բանանցի» ու «Ալաշկերտի» մրցակիցները: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» մրցելու է Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ի, փոխչեմպիոն «Փյունիկը»՝ մակեդոնական «Շկուպիի», բրոնզե մեդալակիր «Բանանցը»՝ սերբական «Չուկարիչկիի», իսկ գավաթակիր «Ալաշկերտը»՝  մակեդոնական մեկ այլ թիմի՝ «Մակեդոնիա Սկոպյեի» հետ: Ընդհանուր առմամբ վիճակահանությունը որոշակի վերապահումով կարելի է բարեհաջող համարել: Մեր թիմերի համար եվրոպական ասպարեզում առաջ շարժվելու ճանապարհ է բացվել: Թերևս Շվեդիայի չեմպիոն ԱԻԿ-ն է, որը կարգով ավելի բարձր է, և մեր չեմպիոնի հաջորդ փուլ անցնելու հնարավորություններն այնքան էլ մեծ չեն: Նշենք, որ ԱԻԿ-ը Եվրոպայի ամենհին ակումբներից է և ունի բավական հարուստ պատմություն:

Մասնավորապես, «Արարատ-Արմենիայի» մրցակիցը 13 անգամ դարձել է Շվեդիայի չեմպիոն, 14 անգամ՝ փոխչեմպիոն և 8 անգամ՝ գավաթակիր: Ամեն դեպքում վերջին տարիներին այս թիմի ելույթները եվրագավաթների խաղարկությունում տպավորիչ չեն: Օրինակ, անցյալ տարի ԱԻԿ-ը ելույթ է ունեցել Եվրոպա լիգայի խաղարկությունում: Որակավորման առաջին փուլում ԱԻԿ-ը իռլանդական «Շեմրոկ Ռովերսին» երկու հանդիպումների արդյունքում մեծ դժվարությամբ լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով հաղթելուց հետո որակավորման երկրորդ փուլում երկու հանդիպումների արդյունքում 2:0 հաշվով զիջել էր դանիական «Նորշելանին»: ԱԻԿ-ը դավանում է սկանդինավյան թիմերին բնորոշ դինամիկ և ինչ-որ տեղ կոշտ ֆուտբոլ: «Դեռ խորությամբ չենք ուսումնասիրել մրցակցին, բայց գիտենք, որ սկանդինավյան պետություններին բնորոշ ուժային ֆուտբոլ են դավանում: Պետք է շատ ուշադիր լինենք մանրուքներին և ուսումնասիրենք մրցակցի ուժեղ և թույլ կողմերը, որ հասկանանք՝ ինչ ֆուտբոլ են խաղում: Կարող եմ ասել, որ ուժեղ թիմ է և եվրոգավաթներում հանդես գալու փորձ ունի: Փորձելու ենք լավագույնս հանդես գալ և անել մեր առավելագույնը առաջիկա երկու հանդիպումներում»- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է «Արարատ-Արմենիայի» գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

Մակեդոնական «Շկուպի» ակումբը նախորդ մրցաշրջանում տիտղոս չի նվաճել՝ ներքին առաջնությունում զբաղեցնելով 4-րդ հորիզոնականը: Եվրոպա լիգայի խաղարկությունում «Փյունիկի» մրցակիցը հայտնվել է այն բանից հետո, երբ բրոնզե մեդալակիր «Ակադեմիա Պանդև» թիմը նվաճել է նաև Հյուսիսային Մակեդոնիայի գավաթը: Հիշեցնենք, որ անցյալ տարի ևս որակավորման առաջին փուլում «Փյունիկին» բաժին էր հասել մակեդոնական ակումբ: Մեր թիմը երկու հանդիպումների արդյունքում 3:0 հաշվով առավելության էր հասել այս երկրի ամենաուժեղ թիմերից մեկի՝ «Վարդարի» նկատմամբ: Վստահաբար կարելի է ասել, որ այս տարի «Փյունիկի» որակավորման երկրորդ փուլ դուրս գալու հնարավորությունները բավական մեծ են: «Ալաշկերտի» մրցակիցը Մակեդոնիայի առաջնությունում զբաղեցրել է միայն 6-րդ հորիզոնականը և Եվրոպա լիգայում հայտնվել է գավաթի խաղարկության եզրափակիչ փուլին մասնակցելու արդյունքում: Ու չնայած, որ «Ալաշկերտը» կադրային որոշ խնդիրներ ունի, այնուամենայնիվ, կարող ենք ասել, որ երևանյան ակումբի հաջորդ փուլ դուրս գալու հնարավորությունը ևս բարձր է: Ինչ վերաբերվում է «Բանանցի» մրցակից «Չուկարիչկիին», ապա «Մակեդոնիա Սկոպյեի» և «Շկուպիի» համեմատ կարգով ավելի բարձր է:

«Չուկարիչկին» ավարտված մրցաշրջանում զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը՝ առջևում թողնելով սերբական հեղինակավոր թիմերին՝ չեմպիոն «Ցրվենա Զվեզդային», փոխչեմպիոն «Ռադնիչկի Նիշին», ինչպես նաև բրոնզե մեդալակիր «Պարտիզանին»: Նշենք, որ Սերբիայի առաջնությունը որակապես գերազանցում է Մակեդոնիայի առաջնությանը: ««Չուկարիչկին» բավականին ուժեղ թիմ է, որտեղ համադրված են երիտասարդ և փորձառու խաղացողներ, միշտ արժանի պայքար են մղել Սերբիայի առաջնությունում՝ զիջելով միայն «Պարտիզանին» և «Ցրվենա Զվեդային»:Շատ լավ է, որ առաջին խաղը լինելու է մրցակցի հարկի տակ, եթե այնտեղ կարողանանք լավ խաղ ցույց տալ և դրական արդյունքի հասնել, մեր մարզադաշտում շատ հեշտ կլինի մեր գործը, ինչպես բոլորը գիտեն մենք մեր մարզադաշտում միշտ լավ ենք խաղում:Ճիշտ է «Չուկարիչկին» չունի ֆան ակումբ, սակայն խաղը լինելու է Բելգրադում, որտեղ մարդիկ կգան սերբական թիմին աջակցելու: Մենք միանշանակ կարող ենք լավ խաղալ նրանց դեմ և անցնել հաջորդ փուլ, ուղղակի պետք է հավատալ սեփական ուժերին և ներդնել ողջ ուժերը»»,- նշել է «Բանանցի» սերբ կիսապաշտպան Իգոր Ստանոևիչը: Ամեն դեպքում ունենալով բավական ուժեղ ակումբ՝ սերբական ակումբները,  բացառությամբ«Պարտիզանի» և «Ցրվենա Զվեզդայի»,  երբևէ չեն փայլել եվրագավաթների խաղարկությունում:

Սերբական ֆուտբոլի քաղաքականության հիմքում երիտասարդ ֆուտբոլիստերի արտահանում է ավելի ուժեղ եվրոպական ակումբներ: Հետևաբար, ասել է, թե «Բանանցի» մրցակցին անանցանելի է, սխալ կլինի: Հայաստանի բրոնզե մեդալակիրն ունի բոլոր հնարավորությունները հաղթահարելու Եվրոպա լիգայի խաղարկության որակավորման առաջին փուլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում