ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը ֆեյսբուք սոցիալական ցանցում գրառում էր արել, ըստ որի՝ կառավարությունը բացասական եզրակացություն է տվել է իր և պատգամավոր Վարազդատ Կարապետյանի օրենսդրական նախագծին, որով առաջարկում են նվազագույն աշխատավարձը 55 հազարից դարձնել 63 հազար դրամ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը «Առաջին լրատվական»-ին տված հարցազրույցում նշեց, որ կառավարության նիստը դեռ չի կայացել և բացասական եզրակացություն դեռ չի տրվել: Նախարարը նշեց, որ իրենց կարծիքը պայմանավորված է բացառապես հետազոտությունների արդյունքերով: