Saturday, 20 06 2026
Հունաստանում քննարկվել են հայկական արտադրանքի արտահանման հնարավորությունները
12:30
Պակիստանի ՆԳՆ ղեկավարը մեկնել է Իրան․ IRNA
ՄԱԿ-ի քննարկմանը ներկայացվել են միգրացիայի ոլորտում Հայաստանի գրանցած առաջընթացն ու ծրագրերը
12:10
«Friends»-ի ռեժիսոր Ջեյմս Բերոուզը մահացել է
Սպասվում է կարճատև անձրև
11:50
Թրամփը ներկայացրել է Կատարից նվեր ստացած ինքնաթիռը
11:40
5 խաղափուլից հետո հայ շախմատիստները շարունակում են պայքարը առաջատարների խմբում
11:30
Քուշներն ու Ուիթքոֆֆը մեկնել են Շվեյցարիա՝ Իրանի հետ բանակցությունների համար. Axios
11:20
Շախմատի պատանիների աշխարհի գավաթ․ 4 խաղափուլից հետո հայ շախմատիստների արդյունքները
11:10
Նավթի գներն աճել են – 19/06/26
Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են որոնողական աշխատանքները
10:50
Մունդիալ-2026. ԱՄՆ-ն հաջորդ փուլում է, Բրազիլիան հաղթեց Հայիթիին
Խորթ մոր կողմից 1 տարեկան երեխային սպանելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
Մոսկվային թվում է՝ մենք մտնում ենք ԵՄ և ՆԱՏՕ, ինչը, մեղմ ասած, այդպես չէ և ծիծաղ է առաջացնում
Նարեկ Մկրտչյանը հանդիպել է CSIS-ի Եվրոպայի, Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավարությանը
Նոր ընտրությունները ևս տարբերակ են․ ՔՊ-ն ավելի շատ ձայն կստանա
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքում
Իսրայելը տորպեդահարում է ԱՄՆ-Իրան գործարքը․ արյունալի մարտեր Լիբանանի հարավում
Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամոր քաղաքի ջրամատակարարում
Յուրաքանչյուր փախստականի պատմության հետևում մարդկային ճակատագիր է՝ լի փորձություններով, կորուստներով և հույսով. Անահիտ Մանասյանի ուղերձը Փախստականների համաշխարհային օրվա առթիվ
Լարսը բաց է
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Պարեկային ծառայությունը Հայաստանում կայացած ինստիտուտ է․ Արփինե Սարգսյան
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին

Արմեն Սարգսյանը խառնում է պլանները. համակարգային թիրախավորում

Խորհրդարանը երրորդ փորձից ընտրեց Սահմանադրական դատարանի դատավոր: Կառավարող մեծամասնության հավանությանն արժանացավ Վահե Գրիգորյանը, որը ստացավ 99 ձայն: Դա նշանակում է, որ նա առնվազն ևս 11 ձայն ստացել է ընդդիմադիր երկու մյուս խմբակցություններից:

Գրիգորյանի ընտրությունը կասկած չէր հարուցում, քանի որ նախորդ երկու մերժումը, որին արժանացրել էր մեծամասնությունը նախագահ Արմեն Սարգսյանի առաջադրած թեկնածուներին, պայմանավորված էր հենց Վահե Գրիգորյանի թեկնածության հանդեպ քաղաքական դիրքորոշմամբ: Այդ պատմությունը բավականին հայտնի է և, թերևս, չկա ավելորդ անգամ ընթերցողին ծանրաբեռնելու անհրաժեշտություն, թե ինչպես Վահե Գրիգորյանին Արմեն Սարգսյանն առաջադրեց հեղափոխությունից անմիջապես հետո, բայց նրան մերժեց փաստացի հին խորհրդարանական մեծամասնությունը, թե հետո ինչպես նախագահ Սարգսյանը ներկայացրեց երկու այլ թեկնածու, որոնք հաջորդաբար մերժվեցին, և, ի վերջո, դարձյալ առաջարկվեց Վահե Գրիգորյանը:

Թեմային անդրադարձել ենք բավականաչափ: Վահե Գրիգորյանի առաջադրման պարագայում դիտարկման արժանի հանգամանք էր թերևս այն, որ նախորդ իշխող համակարգին հարող տարբեր խմբեր Գրիգորյանի առաջադրումից հետո միահամուռ գրոհ սկսեցին նախագահ Արմեն Սարգսյանի դեմ՝ ընդհուպ հասնելով նրա հասցեին վիրավորական ձևակերպումների և բնորոշումների, թե նա արժանապատվություն չունի և այլն, և այլն: Արմեն Սարգսյանը նախկին իշխող համակարգի թիրախում եղել է հեղափոխությունից հետո միշտ, բայց երբեք չի արժանացել համակարգված և նկատելի ուժգին ալիքով գրոհի, ինչպես Վահե Գրիգորյանին առաջադրելու դեպքում: Տպավորություն էր, որ Արմեն Սարգսյանի այդ առաջադրման հետևանքով է նախկին իշխող համակարգը կորցրել իշխանությունը, և ոչ թե այն կորսված է արդեն մեկ տարի՝ թավշյա հեղափոխության հետևանքով: Դա նշանակում է, որ կամ Արմեն Սարգսյանն է սկսել ավելի ու ավելի շոշափելի վտանգ ներկայացնել նախկին իշխող համակարգի համար, կամ Վահե Գրիգորյանի առաջադրումն է ստեղծում էապես նոր վտանգներ այդ համակարգի համար: Ինչ խոսք, Վահե Գրիգորյանի առաջադրումն ու ընտրությունը դատական համակարգում Նիկոլ Փաշինյանի հայտարարած հեղափոխության երկրորդ փուլի առանցքային դրսևորումներից է:

Բայց այստեղ անկասկած է այն, որ կա քաղաքական գործընթաց, որի համար պատասխանատվությունը ստանձնել է Նիկոլ Փաշինյանը, և, ըստ այդմ, Վահե Գրիգորյանի առաջադրումը, խոշոր հաշվով, այդ գործընթացի տեխնիկական նշանակության հարց է և Գրիգորյանով չէ, որ Փաշինյանի հայտարարած երկրորդ փուլը պայմանավորված է, կամ պայմանավորված է դրա հաջողությունը: Հետևաբար, խնդիրը նախկին իշխող համակարգի համար Արմեն Սարգսյանն է, նրան հեղինակազրկելը: Սակայն այստեղ հարց է առաջանում, թե ինչու կամ ինչպես է նախագահը խնդիր նախկին համակարգի համար, կամ առնվազն այդ համակարգի տարբեր խմբերի համար, եթե նույն այդ նախկին իշխանությունը խորհրդարանական կառավարման մոդելի Սահմանադրությամբ նրան թողել է փաստացի արարողակարգային լիազորությունների շրջանակ:

Այդ հանգամանքը, սակայն, թերևս հուշում է, որ խնդիրն ավելի լայն է, քան զուտ ներկայիս հարցերն ու ծավալումները: Արմեն Սարգսյանը դիտվում է «ապագայի» մրցակից: Նա, իհարկե, չի հայտարարել նախագահի պաշտոնից հետո որևէ քաղաքական գործունեության մտադրության կամ հավակնության մասին: Ավելին, Արմեն Սարգսյանը սրբորեն հետևում է այդօրինակ շահարկումների տեղիք չտալու անհրաժեշտությանը: Սակայն մյուս կողմից, նա, օրինակ, Սերժ Սարգսյանի նման չի էլ հայտարարել, թե նախագահի պաշտոնից հետո չի զբաղվի քաղաքականությամբ, չի մտածի քաղաքական ներգրավվածության մասին: Թե ինչ արժեք ուներ Սերժ Սարգսյանի հայտարարությունը, իհարկե, այլ հարց է, և այստեղ, իհարկե, քաղաքական տողատակերն ու շարժառիթներն այլ պատմություն են, սակայն Արմեն Սարգսյանը նախկին համակարգի համար խնդրահարույց է այդ տեսանկյունից: Նա դիտարկվում է մրցակից, ընդ որում, թերևս, միակ մրցակից, որը կարող է այսպես ասած՝ թույլ չտալ նախկին համակարգի տարբեր խմբերի իրացնել քաղաքական ընդդիմության դաշտը վերցնելու մտադրությունը կամ հավակնությունը: Որովհետև, եթե Արմեն Սարգսյանը նախագահի պաշտոնը թողնելուց հետո հավակնի զբաղվել քաղաքականությամբ, ապա այդ դեպքում որևէ այլ ուժի համար, առավել ևս նախկին իշխանություն ներկայացնող, չի մնա շանս քաղաքական դաշտում երկրորդ ուժ լինելու առումով: Որովհետև Սարգսյանն ունի հանրային հեղինակություն, ունի մեծ կենսափորձ, ունի միջազգային լայն կապեր, ունի ռեսուրսներ քաղաքական համակարգում երկրորդը լինելու հարցում նախկին իշխող համակարգին մրցակցությունից դուրս թողնելու համար: Կունենա՞ Արմեն Սարգսյանը այդպիսի հավակնություն՝ նոր իշխանության հետ նախագահի պաշտոնում համատեղ աշխատանքից հետո անցնել այդ իշխանության հետ մրցակցելուն, սա այլ խոսակցության նյութ է, որն ունի առանձին անդրադարձի անհրաժեշտություն: Բայց այն, որ նախկին իշխող համակարգը տեսնում է այդ վտանգն ու Սարգսյանին դարձնում համակարգային թիրախ, ակնառու է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում