«Ենթադրում եմ, որ ներսի աշխատանքի առումով երևի թե՛ պարոն Միքայելյանը, թե՛ ես թերացել ենք՝ ժամանակն ավելի շատ տրամադրելով հանրային գործունեությանը աշխատանքի բերումով, դրա համար էլ այսպիսի արդյունքներ գրանցվեցին»,-«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառալով ՔՊ համագումարին:
Նա նշեց, որ վարչության ընտության արդյունքներն իր համար անակնկալ չէին, ինքը ենթադրում էր, որ երրորդ վարչության կազմում կլինի.«Կրկնում եմ՝ ես մեղքն ավելի շատ ինձ եմ վերագրում, քան իմ կուսակցական ընկերներին»: