ՈւԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի խաղարկության որակավորման առաջին փուլի վիճակահանությունը: Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» կմրցի շվեդական ԱԻԿ-ի հետ:
Որակավորման փուլի առաջին փուլի առաջին հանդիպումները տեղի կունենան հուլիսի 9/10-ին, պատասխան խաղերը՝ 16/17-ին: Առաջին հանդիպումը հայկական թիմը կանցկացնի սեփական հարկի տակ: