Անգլիայի Պրեմիեր Լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա հաղթանակ տարավ «Հալ Սիթի»-ի նկատմամբ:
«Քաղաքայիններ»-ին հաղթանակ պարգևեց Դավիդ Սիլվայի ու Էդին Ջեկոյի խփած գոլերը: Նշենք, որ «Սիթի»-ն 10-րդ րոպեից խաղում է 10 ֆուտբոլիստներով: Կարմիր քարտ է ստացել Վենսան Կոմպանին:
«Հալ Սիթի» – «Մանչեսթեր Սիթի»՝ 0:2
0:1 Դավիդ Սիլվա (14′), 0:2 Ջեկո (90′)










































