Wednesday, 15 05 2024
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Դանիայի խորհրդարանի՝ Ֆոլկետինգի խոսնակ Սյորեն Գադեի հետ
Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ները ստորագրել են արձանագրություն
Հայտնաբերվել է Սուրբ Աստվածածին եկեղեցու այգում գտնված նորածնի մայրը
Արմավիրի մարզի Դողս բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
22:45
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը Վրաստանի իշխանություններին և հասարակությանը կոչ է արել երկխոսություն վարել
Ու՞մ ձեռքում է «վրացական աքցանը»
Ադրբեջանի դեմ փաթեթը կամաց-կամաց ձևավորվում է. Կոսովոյի գործընթացն է հիշեցնում
Գալստանյանը նախ պետք է պատասխանի հետևյալ հարցին՝ Քոչարյանը հանցագո՞րծ է, թե՞ ոչ
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը

Երեկվա և այսօրվա միջև ես ընտրում եմ վաղը. Արման Բաբաջանյանը՝ քրեաօլիգարխիկ համակարգի կնքահոր մասին

Այսօր՝ հունիսի 18-ին, Ազգային ժողովում հրավիրել է 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանը: Այժմ քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցը: ՀՀ նախագահը ՍԴ դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը իր ելույթում հայտարարեց. «Հարգելի Ազգային ժողովի նախագահություն, գործընկերներ, այս նիստին հետևող սիրելի հայրենակիցներ, հենց սկզբից արձանագրեմ, որ ի տարբերություն ձեզնից շատերի՝ Վահե Գրիգորյանի հետ չունեմ երկարամյա ընկերական հարաբերություններ։

Բայց մեզ միայն թվում է, թե մենք քննարկում ենք Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում փաստաբան Վահե Գրիգորյանի թեկնածությունը: Իրականում այս քննարկումը շոշափում է խնդիրների շատ ավելի լայն ու խորը շրջանակ, քան զուտ  Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությունն է:

Չափազանցած չեմ լինի, եթե ասեմ, որ մեր այսօրվա քննարկումից ու քվեարկությունից են կախված լինելու նաև Հայաստանում դատաիրավական համակարգի բարեփոխումների հետագա ընթացքն ու ճակատագիրը։ Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ դատական համակարգում ստեղծված այս իրավիճակը իշխող ուժի մեկամյա անգործության և արխայինության հետևանք է։ Բայց դա արդեն կարևոր չէ, ու դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել։

Այսօր ա՛յս Ազգային ժողովի, մեր բոլորի պարտականությունն է ավելի քան 20 տարի առաջ մեր երկրում բույն դրած քրեաօլիգարխիկ համակարգին սպասարկող դատական իշխանություն կոչվող որջը վերադարձնել ժողովրդին և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի Հայաստանի դատական իշխանությունն անշրջելիորեն իր բոլոր դատական ակտերն ու վճիռները բխեցնի միայն ժողովրդից իշխանությունից և հռչակի բացառապես Հանուն Հայաստանի Հանրապետության։

Եվ հենց այստեղ առաջարկում եմ վերացարկվել մեր այսօրվա օրակարգի առարկայից և կենտրոնանալ մեր երկրում ստեղծված իրողությունների համատեքստին, որի պայմաններում մեզ է ներկայացվել Վահե Գրիգորյանի թեկնածությունը:

Հայաստանը ներկայումս գտնվում է դատաիրավական համակարգի արմատական բարեփոխումների անհրաժեշտության առաջ։ Հայտարարվել է դատական իշխանությունը վեթինգի ճանապարհով զտելու կամ ատեստացիայի ենթարկելու և դատաիրավական համակարգը վիրահատական միջոցներով առողջացնելու անհրաժեշտության մասին: Հայտարարվել է այն բանից հետո, երբ առանձին վերցրած մեկ դատական գործով ի ցույց դրվեց Հայաստանի դատական համակարգի ճղճիմ և կախյալ վիճակը, դատարանների՝ ամենատարբեր ազդեցություններին տուրք տալու երևույթը:

Լինենք անկեղծ և իրերը կոչենք իրենց անուններով. հեղափոխությունից մեկ տարի անց մեր երկրի ինքնիշխանությունն ու պետականությունը նսեմացրած քրեաօլիգարխիկ համակարգի կնքահայրը ապացուցեց, որ ի զորու է ազդել Հայաստանի դատարանների վրա և ստանալ իր համար ցանկալի որոշումներ:

Այդ մեղադրյալ անձը շարունակում է դա ապացուցել նաև այսօր՝ դատարանում ցուցաբերելով ցինիզմի հասնող ինքնավստահություն՝ առնվազն տեսանելի մակարդակում բարոյական և հոգեբանական ճնշում գործադրելով դատարանի վրա:

Եվ ահա հենց այս պայմաններում մենք ընտրում ենք Սահմանադրական դատարանի դատավոր, որն իր լիազորությունների սահմանններում կոչված է հակազդելու դատական համակարգում Ռոբերտ Քոչարյանի կնքահայրությամբ հաստատված և Սերժ Սարգսյանի կողմից խորացված անարխիայի տարածմանը:

Հարգելի գործընկերներ,

Այս քվեարկությունն ինձ համար երկրում ստեղծված ընդհանուր համատեքստից բխող քայլ է, և ուրեմն այս քննարկումն ու քվեարկությունը ոչ թե իրավական, այլ քաղաքական, ամբողջությամբ քաղաքական ակտ է, հետևաբար մեր դրդապատճառներն ու եզրահանգումները նույնպես պետք է ունենան քաղաքական բովանդակություն և հիմնավորում:

Մինչև վերջ անկեղծ լինեմ՝ այս հարցն ինձ համար իմ արժանապատվության, իմ քաղաքական հավատամքին վերաբերող հարց է:

Ես ուրախ եմ, որ բացի Վահե Գրիգորյանից՝ ձեր մեջ կարծես չկա մեկը, ով սեփական մաշկի վրա է զգացել ու ապրել քոչարյանական ժամանակների սարսուռը Հայաստանի ազատազրկման վայրերում։ Բայց ես, անկախ իմ կամքից, այստեղ ինչ-որ իմաստով ներկայացնում եմ այն տասնյակ, հարյուրավոր ու գուցե հազարավոր հայրենակիցներիս, ովքեր մարդատյաց դատավորների ապօրինի որոշումների հետևանքը կյանքով ու առողջությամբ են վճարել կամ դրանից խուսափելու համար արտագաղթել են մեր հրաշալի երկրից։

Ի դեպ, օրերս ձեր մարզպետներից մեկը այդ իշխանության անկյունաքարերից մեկին աղուհացով էր դիմավորում, իսկ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը այդ անձի հետ տոնախմբության էր մասնակցում։ Սա՝ իմիջիայլոց։

Հարգելի գործընկերներ,

Հասկանալու համար այսօրվա այս քվեարկության ամբողջ կտավը, պատճառները պետք է տեղափոխվել 2013 սեպտեմբերի 4, երբ նախորդող շրջադարձային հայտնի գիշերից հետո մարդակերների իշխանությունը որոշեց ամեն գնով իր իշխանությունը երկարաձգող օրակարգ սահմանել։ Սերժ Սարգսյանը այդ օրը ազդարարեց սահմանադրական փոփոխությունների մասին։ Եթե ոմանց թվում է, թե այդ իշխանությունը իսպառ հեռացել է, դուք չարաչար սխալվում եք։ Այսօրվա ընտրությունը ընդամենը հնարավորություն է թույլ չտալու, որ այդ իշխանության պարագլուխներն ու նրանց նորելուկ արբանյակները վերադարձի շանս կամ հույս ունենան։

Հեղափոխությանը հաջորդած ավելի քան մեկ տարվա ընթացքում մենք պարբերաբար, գրեթե անընդհատ ականատեսն ենք դառնում հին ու նոր Հայաստանների բախմանը:

Հարգելիներ, երեկվա և այսօրվա միջև ես ընտրում եմ վաղը»:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում