Մարտի 13-ին հոլիվուդյան դերասանուհի Սկառլետ Յոհանսոնը իր հղիության մասին լուրերից հետո առաջին անգամ ներկայացավ հանրությանը: Նա Armani Prive-ի զգեստով փայլուն տեսք է ունեցել Հոլիվուդում կայացած «Առաջին վրիժառուն. մեկ այլ պատերազմ» ֆիլմի պրեմիերային:
Շքեղ զգեստը ընդգծել է դերասանուհու փորը, ով արդեն օգոստոսին երեխա կունենա իր ընկերոջից՝ 31-ամյա Ռոման Դաուրիակից:










































