Sunday, 21 06 2026
Օդերևութաբանական կայաններում գրանցվել են նոր ջերմաստիճանային ռեկորդներ․ Լևոն Ազիզյան
Թուրքիայում զբոսաշրջիկներով ավտոբուսը վթարի է ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ
ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է․ թմրամիջոցների օգտագործումը կարող է վիզայի մերժման պատճառ դառնալ
«Մ» տառն անխուսափելիորեն պետք է լիներ Մատենադարանը
Պուշկինի լեռնանցքի հիմնանորոգման ընթացքը
Տավուշում խոշոր կարկուտ է տեղացել
Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին
Իսրայելի իշխանությունները հրահանգել են բանակին դադարեցնել կրակը Լիբանանում
22:40
«Կիլիկիան» առաջին հորիզոնականով ավարտեց Regions’ Cup-ի որակավորման նախնական փուլը
22:30
Գերմանիայի աշխատաշուկան՝ կադրերի դեֆիցիտի առաջ
Թենիսի Դևիսի գավաթի խաղարկության Եվրոպական գոտու 4-րդ ենթախմբի հանդիպումների արդյունքով Հայաստանի հավաքականը 3-րդ ենթախմբի ուղեգիր է նվաճել
22:10
Էբոլա վիրուսը կարող է հասնել Եվրոպա և Ասիա
ԵՄ անդամակցության մեկնարկն ազդարարող ՀՀ օրենքն արդեն արդյունք տվել է և դեռ բազմապատիկը կտա
21:50
Աշխարհի 500 ամենահարուստ մարդկանց կարողությունը մեկ օրում ռեկորդային աճ է գրանցել. Bloomberg
Լոսից հնդիկներին թիրախավորելը քաղքենի ռասիզմ է. արևի տակ աշխատողից Դիորի հոտ չի գալիս
Թուրքիան որևէ երկրի նկատմամբ տարածքային հավակնություններ չունի․ Էրդողան
Արբիտրաժային դատարանը ՀԷՑ-ի հարցով կարող է անկանխատեսելի որոշում կայացնել
21:09
Ջորջա Մելոնիի կոշտ արձագանքը` Դոնալդ Թրամփին
Կոնգրեսական Ֆրենկ Փալոնը՝ ընդդեմ կոնգրեսական Աբրահամ Համադեի, ի՞նչ «կշահի» Հայաստանը
20:50
Ճապոնիան և Միացյալ Նահանգները համատեղ զորավարժություններ են սկսել
20:40
Թատրոնի և կինոյի ինստիտուտում ներդրվել է կադրի մշակման նորագույն ծրագիր
20:30
Թրամփը շտապում էր ավարտել Իրանի հետ հակամարտությունը՝ հանուն վարկանիշի
Ծառատունկ՝ Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ
20:10
Ճապոնիան հուլիսից հինգ անգամ կբարձրացնի օտարերկրացիների մուտքի վիզաների վճարները
20:00
Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրը՝ Եվրոպայի թենիսի ֆեդերացիայի պաշտոնական գործընկեր
19:50
Նյու Յորքում հրդեհ է բռնկվել պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող եկեղեցում, փլուզվել է զանգակատունը
Գրանցվել են այս տարվա մինչ այժմ ամենաբարձր ջերմաստիճանները
19:30
Թրամփը չի բացառել Կուբայում «վենեսուելական սցենարով» գործողության հնարավորությունը
Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը
19:10
Իրանի պատվիրակությունը կմեկնի Շվեյցարիա պահանջով․ Բաղայի

ՔՊ-ում երեկ տեղի ունեցավ լյուստրացիա. «սցենարիստ» Փաշինյանը պետք է աշխատի իր թիմի հետ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երեկ տեղի ունեցած համաժողովը դեռևս քննարկվում է վերլուծական շրջանակներում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաժողովին իր ելույթում նշեց. «Քաղաքական իմաստով մենք լիբերալ չենք, ցենտրիստ չենք, սոցիալ-դեմոկրատ չենք, մենք քաղաքացիական կուսակցություն ենք: Սա նշանակում է, որ մենք մեզ դուրս ենք դնում գաղափարախոսական ստանդարտներից և ձևավորում ենք գաղափարական նոր հարթություն, որը հիմնված 4 առանցքային սյուների վրա՝ պետականություն, քաղաքացիություն, ազգային ինքնություն, անհատականություն»:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին Գերագույն խորհրդի նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը, քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը և վերլուծաբան Դավիթ Հովհաննիսյանը:

«Թույլ է տրվել կոպիտ սխալ: Մինչ համաժողովը պետք է նախավարժանք արվեր, այդ ընտրությունները պետք է մի անգամ փորձակվեին: Համաժողովն ինքանբուխ էր, ՔՊ վարչության ընտրությունը լյուստրացիա էր, այդպես կուսակցությունը թիրախավորվում է: Վարչության 21 անդամներից երկուսն են կին, դա կոպիտ սխալ է՝ նաև հաշվի առնելով այն, որ այդ կուսակցության կանայք բավականին աշխույժ են… Կուսակցությունը շեղվել է իր քաղաքական գծից»,- նշեց Ազատ Արշակյանը՝ հավելելով, որ քաղաքական քննարկում տեղի չունեցավ, միաձայն ընտրություններ էին: ««Սցենարիստ» Փաշինյանը պետք է աշխատի իր թիմի հետ»,- ընդգծեց նախկին պատգամավորը:

Դավիթ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ ՔՊ վարչության ընտրությունները կանխատեսելի էին. «21 հոգի է ընտրվել, բոլորը ՔՊ հիմնադիրների կազմից էին՝ բացառությամբ Արսեն Թորոսյանի»:

«Կարևոր նորությունը վարչապետի ելույթի քաղաքական մեսիջն էր, մնացած ամեն ինչը նախկինում ասվել էր: Խոսքն այն մասին էր, որ հեղափոխությունից հետո որոշ քաղաքական ուժեր, որոնք իրենց հետ տարիներ շարունակ պայքարել են նախկին ռեժիմի դեմ, այսօր հայտնվել են լուսանցքում,- նշեց վերլուծաբանը»:

«Նիկոլ Փաշինյանը չցանկացավ դառնալ ՔՊ նախագահ…,- նշեց Արմեն Բադալյանը:- Հարց է առաջանում, ինչ-որ մեկը իրո՞ք մտածում է, որ կուսակցության ղեկավարը տարածքային կառավարաման նախարարն է լինելու: Միևնույն է, կուսակցության մեջ որոշողը վարչապետն է լինելու»: Քաղտեխնոլոգի դիտարկմամբ՝ տրամաբանական կլիներ, եթե վարչապետն՝ ինքը դառնար կուսակցության ղեկավար:

«Վարչապետի ելույթում «իզմեր»-ից հրաժարվելու, գաղափարախոսական ստանդարտներից դուրս գալու և գաղափարական նոր հարթություն ձևավորելու մասին հայտարարությունը Ազատ Արշակյանը բնորոշեց որպես «ֆինտ». «Քաղաքական «ֆինտ» էր, «պրյոմ» էր դա… »:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում