Թաիլանդի ոստիկանությունը ձերբակալել է 58-ամյա իտալացի Ֆրանչեսկո Գալդելիին, որ արդարադատությունիցթաքնվում էր հարավարևելյան Ասիայում:
2010թ․ Գալդելին ութ տարի ազատազրկման էր դատապարտվել Միլանի դատարանի կողմից, Ջորջ Քլունիի անունը և կերպարը ներդրողներին խաբելու նպատակով օգտագործելու համար:
Washington Post-ի տվյալներով՝ իտալացին հանդես է եկել հոլիվուդյան աստղի անունից`հորդորելով ձեռնարկատերերին ներդրում հագուստի առևտրով զբաղվող կեղծ ընկերության մեջ: Հետո նա հեռացել է երկրից և տասը տարի անցկացրել Թաիլանդում: