Երևանի «Փյունիկ» ակումբը պայմանագիր է ստորագրել 18-ամյա ֆուտբոլիստի հետ:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Փյունիկի» կիսապաշտպան Արսեն Գյուլամբարյանը կշարունակի ելույթները «Փյունիկի» կազմում:
Ֆուտբոլիստը երկարաժամկետ պայմանագիր է ստորագրել ակումբի հետ: Սա Գյուլամբարյանի առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է: