«Տեղեկատվական դիմադրություն» ուկրաինական խմբի օպերատիվ տվյալներով` անցած օրվա ընթացքում ռուսական զորքերը վերախմբավորվել են Ուկրաինայի հետ սահմանի վրա: Ինչպես հաղորդում է news.liga.net ուկրաինական գործակալությունը, այս մասին Facebook սոցիալական ցանցում գրել է ռազմա-քաղաքական հետազոտությունների կենտրոնի ղեկավար Դմիտրի Տիմչուկը:
Լուգանսկի մոտ տեղակայված «Դոլոտինկա» օդանավակայան է ուղարկվել Մի-8 և Մի-24 40 ուղղաթիռ: Ռուսաստանի Դերկուլ բնակավայրից նկատվում է ուսական զորքերի տեղաշարժ Ուկրաինայի հետ պետական սահմանի վրա: Զորքերի կուտակում է նկատվում նաև Տագանրոգ, Մատվեև Կուրգան, Նովոշախտինսկի շրջաններում (Ռոստով):
Ուրբաթ լույս շաբաթ գիշեր Ղրիմում Ջանկոյի կողմ է մեկնել 50 միավոր ռուսական ռազմական տեխնիկա:
Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը, շուրջ հարյուր տանկեր և մարտական մեքենաներ Խարկովից ուղևորվել են Ռուսաստանի սահմանի ուղղությամբ: Ուկրաինայի պաշտպանության նախարարության տարածաշրջանային մեդիակենտրոնի ղեկավար Դմիտրի Գորբունովի փոխանցմամբ` տանկերն ուղևորվում են զորանոց` մարտական պատրաստվածության առանձին վարժություններ մշակելու համար:
Գորբունովը չի հստակեցրել, թե սահմանի վրա զորավարժանքները որքան կտևեն՝ նշելով, որ դրանք կշարունակվեն մինչև գլխավոր հրամանատարի հատուկ հրահանգը:











































